Պակիստանում սպանվել է Ալ-Կաիդայի առաջնորդներից մեկը` Աթիաh Աբդ Ալ-Ռահմանը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը` հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, լիբիացի Ալ-Ռահմանը Ալ-Կաիդայում ահաբեկչությունների համար գլխավոր պատասխանատուն էր և կազմակերպիչը:
Այս տարվա մայիսից հետո, երբ սպանվեց Ուսամա բեն Լադենը, Ալ-Ռահմանը դարձավ Ալ-Կաիդայում երկրորդ ամենաազդեցիկ դեմքը:
Նա դեռ երիտասարդ տարիքում միացել էր բեն Լադենին և նրա հետ կռվում էր Աֆղանստանում սովետական զորքերի դեմ: Սպիտակ տանը պնդում են, որ Ալ-Ռահմանը դեռ օգոստոսի 22-ին էր սպանվել, սակայն այդ տեղեկատվությունը միայն նոր է հրապարակվում:











































