Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Արտարժույթի արժեզրկումը նպաստում է արտաքին պարտքի արդյունավետ մարմանը

Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը, ստեղծված մարտահրավերները, բարեփոխումների շրջանակներում իրականացվող քայլերը, գործարարության առջև ծառացած խնդիրներն էին ներառված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հուլիսի 12-ին կայացած նիստի օրակարգում։ Նիստի մասնակիցները, մասնավորապես, անդրադարձան այնպիսի հրատապ հարցերի, ինչպիսիք էին ֆինանսաբանկային համակարգում ստեղծված իրավիճակը, բեռնափոխադրումների ու լոգիստիկ, գյուղմթերքների մթերման, գյուղատնտեսական հողերի խոշորացման, տնտեսական օրենսդրությանն առնչվող խնդիրները։

Նշվեց, որ մի շարք գործոններով պայմանավորված` ազգային դրամի արժևորումը էապես խոչընդոտում է հայրենական ապրանքների արտահանմանը։ Այն զգալի հարված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար, որոնց շրջանառության գերակշիռ մասն իրականացվում է արտարժույթով։ Էապես տուժում են նաև արտաքին տրանսֆերներից օգտվողները։ Առկա կացությունը վերլուծելու, խնդիրները խորքային քննարկելու և համարժեք քայլեր մշակելու նպատակով որոշվեց անցկացնել կլոր սեղան` բաց քննարկման հրավիրելով ֆինանսաբանկային ոլորտի պատասխանատուների, փորձագետների, գործարարների։

Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ, որի խոսքով՝ տնտեսությանը տարբեր տեսանկյուններից պետք է նայենք, օրինակ՝ ներմուծման ոլորտը շահում է, քանի որ ավելի էժան գնով գնում  ու ներկրում է, որն էլ բնականաբար ձեռնտու է։ Սրանից հետևում է գների նվազում, սակայն սա չի լինում, քանի որ թե՛ արտահանողները, թե՛  ներկրողները թանկ են վճարում տրանսպորտային ծախսերի համար, պատճառը՝ Վերին Լարսում երկար մնալն է, այսինքն՝ մեկ շաբաթյա տեղափոխումը դարձել է քսանից քսանհինգ օր։ Ներմուծման տեսակետից կլինի աճ ու նման ընկերություններն այս շրջանում կուժեղանան։

Մակարյանի նշմամբ՝ արտահանման դեպքում պատկերը հակառակն է, այն մեծ վնասներ է կրում, քանի որ գործում է դոլարի և եվրոյի գործառույթը, քանի որ արտարժույթը վերածելով դրամի տնտեսվարողը ստանում է փոքր դրամական զանգված։ Բայց քանի որ նա հարկերը, աշխատավարձերը վճարում է դրամով, հումքը ձեռք է բերում դրամով՝ իր դրամանական զանգվածը փոքր է ստացվում, այսինքն՝ արտահանող ընկերությունը կրում է վնասներ։

Արտարժույթային փոփոխման հետևանքով շահում են նաև այն մարդիկ, որոնք վարկեր են վերցրել դոլարով, քանի որ իրենց վարկը նրանք վճարում են դոլարով, իսկ բանկն էլ այն չի փոխել դրամի ու անձի համար դոլարի ձեռքբերումը հեշտացել է, անկախ նրանից, թե այդ վարկն ինչ նպատակով էր վերցրել։  Բանկի համար էլ խնդիր չէ դոլարով վարկերի մարումը, քանի որ բանկը այն չի  վերածում դրամի, հետևաբար չի տուժում։

Տուժողների մեջ են նաև մտնում այն մարդիկ, որոնք դոլարի կամ եվրոյի տեսքով գումար են ստանում արտերկրից, որովհետև տվյալ արտարժույթով ոչ-ոք առևտուր չի անում և նրանք ստիպված են լինում եղած գումարը վերածել դրամի։ Նշենք, որ այդ մարդիկ իրենց եկումուտներում կրում են տասնութ տոկոսի վնաս։

Նրանք, որոնք արտասահմանից պետք է եվրոյով կամ դոլարով տեխնոլոգիաներ գնեն, նույնպես շահում են, որովհետև կարող են էժան գնով ձեռք բերել արտարժույթն ու հետևաբար ավելի մատչելի գնով գնել տեխնոլոգիաները։ Այս պարագայում հատկապես շահում են արդյունաբերական ընկերությունները։

Միության նախագահի խոսքով՝ տուրիզիմի տեսանկյունից շահում են նրանք, որոնք գնում են որպես տուրիստ, իսկ եկողների պարագայում հակառակն է, որովհետև իրենց մոտ եղած դոլարը կամ եվրոն հնարավոր է չի բավարարում։

Միգրացիայի մասով էլ առաջանում են որոշ խոչընդոտներ, քանի որ աշխատանքային միգրանտները՝ հասկանալով, որ այնտեղ ավելի քիչ ռուբլի են ստանում կամ ռուբլին արժեզրկվել է՝ հիմնականում մնում են Հայաստանում, սակայն ՀՀ-ում երբեմն աշխատանք չեն գտնում, որովհետև կա՛մ իրենք այդ մասնագիտությունն ու որակավորումները չունեն, կա՛մ էլ տվյալ պայմաններում չեն ցանկանում աշխատել։ Բնականաբար, սա տանում է միգրիացիայի նվազեցմանը։

Ամենաէականն այն է, որ դոլարի և եվրոյի արժեզրկման պայմաններում շահում է պետությունը, քանի որ արտաքին պարտքը հեշտ է սպասարկվում ու հոգում է որոշակի բյուջետային ծախսեր։ Այստեղ տուժողը որոշ հասարակական կազմակերպություններ են, որոնք գրանտներ են շահում ու իրավունք չունեն աշխատավարձերը վճարել եվրոյով կամ դոլարով, պետք է վերածեն դրամի, դա էլ իր հերթին բացասաբար է ազդում նման ՀԿ-ների վրա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում