Նիժնի Նովգորոդի կենտրոնում մոտ 300 երիտասարդներ մասնակցել են զոմբիների շքերթին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, զոմբիների պես հագնված և շպարված երիտասարդները քայլել են քաղաքի փողոցներում: Ըստ տեղի իրավապահների՝ շքերթը թույլատրված է իշխանությունների կողմից, իսկ իրավապահները շքերթի մասնակիցներին ուղեկցում են անվտանգության նկատառումներով:
«Զոմբի-մոբը» իրականացվում է զոմբիական մշակույթի երկրպագուների կողմից, որոնք սովորաբար կազմակերպվում են խոշոր քաղաքների կենտրոնում: Շքերթի մասնակիցները շպարվում և հագնվում են այնպես, որ հնարավորինս նման լինեն կենդանի դիակների:









































