ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը Հայաստանում անցանկանալի անձ է ճանաչվել․ նրա մուտքը Հայաստան արգելվել է: Այս մասին դաշնակցական գործիչը գրառում է արել ֆեյսբուքյան էջում։
Ըստ Փափազյանի՝ երեկ Հայաստան ժամանելուց հետո իրավապահները նրան արգելել են դուրս գալ օդանավակայանից և ուղեկցել են դեպի հետադարձ թռիչքի օդանավ։
«Գիտեի, որ Ադրբեջան և Թուրքիա մուտքս արգելված է և հիմա իմացա, որ արգելվել է մուտք գործել Փաշինյանի Հայաստան: Հայաստանի, հայության և Հայ Դատի համար 40 տարվա պայքարիցս հետո նման իրավիճակում հայտնվելը ուղղակի ցավ է պատճառում ինձ »,- մասնավորապես, գրել է Փափազյանը:








































