Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպությունը Փոխընբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության միջև հուլիսի 13-ին ստորագրվել է Փոխընբռնման հուշագիր՝ ուղղված կինոոլորտի զարգացմանը և այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցությանը։ Հայկական կողմից հուշագիրը վավերացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, իսկ հնդկական կողմից Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության փոխնախագահ Յաթեշ Վենկաթեշը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

«Սույն հուշագրով, կողմերը կիրականացնեն մասնագիտական խմբերի փոխանակումներ՝ կինոարվեստի ոլորտում, մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև կզարգացնեն համատեղ կինոարտադրությունը երկու երկրների միջև:

Ըստ Հուշագրի, կողմերի հնարավորությունների սահմաններում, յուրաքանչյուրն իր երկրում կաջակցի մյուս կողմի կինեմատոգրաֆիական արտադրանքի ներկայացմանն ու արժևորմանը: Փոխադարձ համաձայնությամբ երկու երկրները կկազմակերպեն կինոարվեստին վերաբերող ֆորումներ՝ օնլայն կամ օֆլայն եղանակով, որին կմասնակցեն կինոոլորտով հետքրքրվող անձինք, այդ թվում՝ կինոգործիչները:

Հուշագրի կողմերը՝ հայ և հնդիկ մասնագետները կդիտարկեն նաև Հայաստանում ոչ ֆորմալ կրթության՝ ՀՆԴԿԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱ ԿԻՆՈԱԿԱ­ԴԵՄԻԱՅԻ հիմնադրման հնարավորությունները: Այս պահին հնդկական կողմը փորձում է ընտրել հիմնադրվելիք ակադեմիայի հնարավոր տարածքը (Դիլիջան, Երևան)։

Հուշագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ժամանակակից արվեստի վարչության պատասխանատու Սվետլանա Սահակյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դան Դեվալը, Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության փոխնախագահ Յաթեշ Վենկաթեշը, հնդիկ պրոդյուսերներ և այլք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը վստահեցրել է, որ այս փոքրածավալ հայ-հնդկական հուշագիրը մեծ գործի սկիզբն է, քանի որ ցանկացած գործ սկսվում է փոքր քայլերից, հետևաբար, հեռանկարում այս հուշագիրը կվերաճի մեծ ու արդյունվետ պայմանգրի։

Նշվում է, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դան Դեվալը ուրախությամբ արձանագրել է հուշագրի ստորագրման կարևորությունը՝ հիշատակելով հայ-հնդկական բարեկամությունն ու դարավոր ամուր կապերը։ Հնդիկ դիվանագետը համոզված է, որ այս ձեռնարկը շուտով կհիշեցնի իր մասին՝ արձանագրելով մեծածավալ աշխատանքներ և հաջողություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում