Օգոստոսի 14-ի ուշ երեկոյան ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հնչած կրակոցների առիթով հարուցված քրեական գործի առնչությամբ երեկ ոստիկանություն է հրավիրվել և գործում որպես կասկածյալ ներգրավվել Աշոտ Սնջոյանը:
Ինչպես հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից, Աշոտ Սնջոյանը հարցաքննվել է և քաղաքից չբացակայելու վերաբերյալ ստորագրությամբ ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ եզդի Աշոտ մականունով Աշոտ Սնջոյանը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է, և միջադեպի երեկոյան, երբ հարսանեկան խնջույքի ժամանակ խնամիների միջև անհամաձայնություն է ծագել, հենց Սնջոյանն է միջամտել է, և սկսվել է հրաձգություն: