Լիբիայի Ազգային անցումային խորհրդի կազմում պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Աբդ Ալ-Հաքիմ Բելհաջը հայտարարել է, որ ապստամբների զինված խմբերը շուտով կվերածվեն կանոնավոր բանակի` կազմելով երկրի զինված ուժերի կորիզը: Նման հայտարարությունը, փորձագետների կարծիքով, թույլ է տալիս եզրակացնել, որ Լիբիայում գործող ազդեցիկ ցեղախմբերի միջև անհամաձայնություններ չեն լինի երկրի կարևորագույն խնդիրների լուծման շուրջ:
Միաժամանակ, միջազգային լրատվամիջոցները տագնապ են բարձրացրել այն փաստի կապակցությամբ, որ Լիբիայում հումանիտար լուրջ ճգնաժամ է հասունանում, երկրում չկան նույնիսկ ամենաանհրաժեշտ ապրանքները և դեղամիջոցների խիստ պակաս է զգացվում:











































