Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ինչո՞վ են ԱԱԾ-ում այսքան ժամանակ զբաղված եղել, երբ մեր բանակում նման քանակի դավաճաններ են գոյացել

Վերջին շրջանում Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հաճախ են պարզվում պետական դավաճանության դեպքերը։ Ամենաթարմերից մեկը բացահայտվել է հուլիսի 10-ին՝ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների:

ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, նկարագրված պայմաններում վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո նամակագրության միջոցով նրան է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի տեղեկություն հանդիսացող՝ զորամասի նշանակության, դրա կազմում ընդգրկված ստորաբաժանումների տեսակի, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական դիրքերի կահավորվածության, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, լուսանկարել և ուղարկել է զորամասի շինությունները, մարտական դիրքերը, վաշտի անվանականչի մատյանը, մարտական դիրքի կրակային քարտը, զինվորական գրքույկը՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, որոնց դիմաց որպես վարձատրություն բանկային փոխանցումների միջոցով ստացել է գումարներ:

«Առաջին լրատվական»-ը խոսել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ՝ պարզելու՝ դավաճանության պատճառներն ու հասկանալու՝ արդյոք իրականցավու՞մ են կանխարգելիչ գործողություններ այս մասով․ չէ՞ որ պատերազմում մեր պարտության գլխավոր պատճառներից մեկը պետական դավաճանությունն էր։ Տիկին Կարապետյանն ասում է՝ բոլոր բացահայտումները պետք է լինեին մինչ բուն դավաճանության իրագործումը, որովհետև բոլոր զորամասերում կան հատուկ ծառայության ներկայացուցիչներ, որոնք պետք է զբաղվեին դրանով։ Դավաճանության բացահայտումները պետք է սկսեին հենց յուրայիններից, ԱԱԾ-ն էլ պետք է իր ներդրած կամ պաշտոնապես համակարգերում աշխատող անձանց հարցներ՝ ինչո՞վ են այսքան ժամանակ զբաղված եղել, երբ մեր բանակում նման քանակի դավաճաններ են գոյացել։ «Այդ գործողությունները՝ բացահայտումները, այսքան «փառահեղ» չպետք է իրականացվեին, քանի որ սա մարդկանց մեջ բացասական վերաբերմունք է ձևավորում։ Եթե իսկապես մտածում են պետության ու դրա անվտանգության մասին, ապա այո՛, պետք է կարողանային մանր-մունր դեպքերն արագ բացահայտել ու անցնել առաջ։ Ինչո՞ւ է այսպես իրականացվում, որովհետև կարիք կա գտնել մեղավորներին»։

Իրավապաշտպանի խոսքով՝ բոլոր ժամանակների մեր իշխանությունները հրաժարվում են իրենց մեղքի բաժինն ընդունել, այդ թվում նաև ներկայիս իշխանությունը։ Վստահ է, որ առյուծի բաժին մեղքը պատկանում է ավելի բարձր պաշտոններում  նստածներին։ Այս ծանր երևույթն էլ է մանիպուլացիա դարձել։ Նրա նշմամբ՝ բանակին պետք է վերաբերվել, ինչպես սեփական զավակին։ Երբ սերժանտը, լեյտենատը և այլ զինվորականներ տեսնում են, թե ինչպես են բարձր պաշտոնյաները բանակը դարձրել իրենց համար հարստանալու աղբյուր և դրանից հետո էլ մնում անպատիժ, իրենք այլևս ի զորու չեն լինում տարբերել՝ որն է ճիշտը, որը՝ ոչ, որովհետև պետք է հակառակը լիներ․ սա տանում է բարոյալքման։ Բանակին պետք է վերաբերել որպես արժեքի, ոչ թե պարտքը հանձնել՝ տուն գնալ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում