Թաթարստանում Վոլգա գետի վրա մոտորանավակի վթարի հետևանքով երկու մարդ անհետ կորել են: Փրկարարներն այժմ փնտրում են տուժածներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Երեկ՝ Մոսկվայի ժամանակով 21.45-ի սահմաններում Վոլգայի վրա մոտորանավակը բախվել էր ափամերձ կառույցին: Նավակում գտնվել են 3 մարդ: Այս մասին ասվում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:
Ականատեսների վկայությամբ մոտորանավակի ղեկին գտնվող տղամարդը գտնվել է ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, սակայն կարողացել է լողալ մինչև ափը, չնայած ուղեղի ցնցում էր ստացել, որտեղից նրան տեղափոխել են հիվանդանոց: Մոտորանավակի երկու ուղևորներին դեռ չեն հայտնաբերել:








































