Հայէկոնոմբանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտեց 10.50% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 5.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:
Տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը կազմում է 1,500,000,000 ՀՀ դրամ և 5,000,000 ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2025թ. մայիսի 4-ին:
Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող(market maker):