Այսօր մարդկանցով լի լաստանավը խորտակվել է Ինդոնեզիայի արևելյան ափին, որի արդյունքում կան տասնյակ զոհեր, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Զոհվածների թվում կան երեխաներ, փրկել հաջողվել է 93 մարդու: Թե ընդհանուր քանի մարդ է եղել լաստանավի վրա՝ դեռ հայտնի չէ:
Ինչպես պատմել է որոնող-փրկարարական աշխատանքների ղեկավարը, ուղևորներից շատերը վերադառնում էին տուն՝ Կոլակա կղզի, որպեսզի նշեն մահմեդականների համար սուրբ ամսվա` Ռամադանի ավարտը:
Լաստանավերը փոխադրամիջոցի գլխավոր տեսակն են Ինդոնեզիայում: Նավերը հաճախ են խորտակվում արշիպելագի ջրերում՝ իրենց գերծանրաբեռնվածության և անվտանգության ցածր մակարդակի պատճառով:










































