Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Երերալն ու քանդվելը հոմանիշներ չեն, բայց պետք էլ չէ հականիշներ սարքել դրանցից

Սերժ Սարգսյանի նախագահության անցած տարիների ընթացքում չդադարեցին խոսակցություններն այն մասին, որ իշխանական համակարգում կան լուրջ բևեռացումներ և ներիշխանական լուրջ հակասություններ:

Ընդ որում` այդ բևեռացումներն ու հակասությունները ունեին երկու շերտ` գագաթում Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան հակադրությունը, իսկ դրա տակ` արդեն ամեն մեկի շրջապատում մինի կամ լոկալ հակադրություններ թե՛ դիմացի շրջապատի անձանց կամ թիմերի, թե՛ այսպես ասած` յուրային շրջապատի անձանց կամ խմբերի միջև: Ընդ որում` Սերժ Սարգսյանին այդ ամբողջ ընթացքում ոչ միայն չհաջողվեց հիմնավորապես ցրել ներիշխանական հակասությունների մասին կասկածներն ու ներիշխանական լուրջ մրցակցության մասին կանխատեսումները, այլ դրանք կարծես թե պարբերաբար հիմնավորվում էին տարբեր իրադարձությունների, տեղեկատվական տարբեր հոսքերի տեսքով:

Դրանց մասին այժմ գուցե ավելորդ է խոսել, քանի որ, թերևս, բոլոր ընթերցողներն էլ կհիշեն այն պարբերական իրադարձություններն ու տեղեկատվական հոսքերը, որոնցից հետո մամուլում և փորձագիտական շրջանակներում, նաև հաճախ քաղաքական դաշտում սկիզբ էր առնում ներիշխանական բազմաբևեռության և կենտրոնախույզ գործընթացների լրջության մասին դատողությունների հերթական ալիքը: Կարելի է, ինչպես ցանկացած աֆորիզմ, վիճարկել նաև ծուխն առանց կրակի չի լինում ասույթը, բայց տվյալ դեպքում Հայաստանի իշխանական դաշտում առկա իրավիճակը ավելի շատ ոչ թե վիճարկելու, այլ այդ աֆորիզմը հաստատելու հիմքեր է տալիս: Առավել ևս, որ կարծես թե իշխանությունն ինքը, գոնե գագաթային մասով, դեմ չէր այդպիսի խոսակցությունների և դատողությունների շրջանառման: Ավելին` դրանց կարծես թե դեմ չէին ոչ միայն իշխանության երկու հիմնական գագաթները, թեկուզ և այդ հասկացության պայմանական կիրառմամբ` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, այլ նաև քաղաքական դաշտի ընդդիմադիր գագաթը` ընդդիմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ: Ինչո՞ւ էր նրանց բոլորի համար նպաստավոր ներիշխանական հակասությունների մասին խոսակցությունների ալիքաձև ընթացքը:

Սերժ Սարգսյանի պարագայում դա թույլ էր տալիս, այսպես ասած, թանկ գնով «վաճառվել» միջազգային քաղաքական կենտրոններին` ներգրավվելով նրանց իրականացրած աշխարհաքաղաքական ծրագրերում: Նա հնարավորություն ուներ Ռոբերտ Քոչարյանի գործոնը խաղարկել որպես լուրջ արգելակ` այդպիսով բարձրացնելով աշխարհաքաղաքական հայտնի գործընթացներում սեփական արժեքը: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանի հետ հակադրության գործոնը Սերժ Սարգսյանին պակաս պետքական չէր նաև ներքին կյանքում` թե՛ ընդդիմության և թե՛ նաև հենց իշխանության սուբյեկտների հետ հարաբերվելիս: Ընդդիմության առաջ նա Քոչարյանի գործոնի շնորհիվ կարողանում էր թողնել «չարյաց փոքրագույնի» տպավորություն, իսկ իշխանության հետ հարաբերվելիս էլ կարող էր այդ գործոնին վերագրել ներկայիս ներքին, հիմնականում տնտեսական կատակլիզմները, դրանք վերագրելով Քոչարյանի «փուչիկներին», իսկ հաղթահարելն էլ պատճառաբանելով նրանով, որ Քոչարյանն է իր հավակնություններով խանգարում իրեն: Այլ կերպ ասած` Քոչարյանն ինչ-որ առումով նաև հարմար «քավության նոխազ» էր Սերժ Սարգսյանի համար, ով ներքին կյանքում չուներ հասարակությանը և իշխանությանը մատուցելու ավելի լավ և հուսալի բան, քան Քոչարյանի մինչ այդ «մատուցածը»:

Այդ իրավիճակը ձեռնտու էր նաև Ռոբերտ Քոչարյանին, քանի որ զրկված լինելով որևէ հրապարակային մեխանիզմով քաղաքականության մեջ մնալու հնարավորությունից և առավելապես տիրապետելով ոչ թե հրապարակային, այլ ինտրիգային քաղաքականության մեխանիզմներին` Ռոբերտ Քոչարյանը ներիշխանական հակադրությունների մթնոլորտի մեջ տեսնում էր քաղաքականության մեջ մնալու, թերևս, միակ հնարավոր տարբերակը: Այդ մթնոլորտը մշտապես թարմ էր պահում նրա գոնե «ուրվականը»:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած բևեռի համար նույնպես նպաստավոր էր Քոչարյանի «ուրվականը» թարմ պահելու հանգամանքը, քանի որ ընդդիմությունն այդպիսով ներկայացնում էր մի իրավիճակ, երբ իշխանական բուրգը ճեղքվածք է տվել և ուր որ է կքանդվի, պետք է ընդամենը խորացնել այդ ճեղքվածքը հարաբերական հանդարտությամբ` այդպիսով հնարավորինս չեզոքացնելով բուրգի համար միասնական թշնամու միավորող գործոնը:

Արդյոք ի՞նչ կա թաքնված այդ ամենի տակ իրականում, և արդյոք որքանո՞վ է ներիշխանական հակասությունների այդ փոխադարձ ընդունելի և նույնիսկ ընդդիմության համար «լեգիտիմ» շղթան համապատասխանում իրականությանը: Ներիշխանական հակասությունների մասին դատողությունները անընդհատ ուղեկցվում էին հենց այդ հարցադրումներով, որոնք ունեին երկու հիմնական պատասխան` հակասություններ իսկապես կան, և մյուսը` դրանք լիովին բեմականացված են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի փոխհամաձայնությամբ: Իրականում, սակայն, պատասխանը, թերևս, գտնվում է մեջտեղում և ենթադրում է թե՛ հակասությունների և շահերի բախման իրականություն, թե՛ նաև շահերի բազմաթիվ համընկնում և ներդաշնակություն: Ամբողջ խնդիրն այն է, թե դրանցից որը ավելի կզարգանա, կսնուցվի առաջիկա քաղաքական զարգացումների շնորհիվ: Այդ իսկ պատճառով ներիշխանական հակասություններ ասվածի հավատո միակ հանգանակ պետք չէ ընկալել փոխադարձ ոչնչացման մթնոլորտը, երբ իշխանության մի թևը մյուսի դեմ կգնա բացահայտ պատերազմի:

Դա իրավիճակի պրիմիտիվ ընկալման արգասիք է, և նույնիսկ առաջիկա ընտրական փուլում ներիշխանական հակասությունը չի կարող լարվել այդ աստիճան: Հակասական իրավիճակին, թերևս, պետք է նայել առնվազն միջնաժամկետ և առավելապես երկարաժամկետ հեռանկարի մեջ: Միայն այդ համատեքստով դիտարկմամբ է հնարավոր այդ հակասական իրավիճակը ծառայեցնել հասարակության և պետության շահին: Դա, իհարկե, չի նշանակում, որ այդ շահին օգտակար լինել ցանկացող քաղաքական և քաղաքացիական միավորները պետք է հույսը դնեն և հաշվարկը կառուցեն միայն դրա վրա: Բայց նաև պետք չէ հաշվարկի մեջ ընդհանրապես չներառել այդ հանգամանքը` հայտարարելով, թե իրականում ոչ մի հակասություն էլ չկա իշխանության վերին շերտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում