Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հանրային քննարկման ներկայացվեց Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և  ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը համատեղ կազմակերպեցին Ապատեղեկատվության դեմ պայքարի ՀՀ ազգային ռազմավարության նախագծի հանրային ներկայացում-քննարկում:

Ռազմավարության գլխավոր նպատակն է ապահովել ՀՀ կառավարության պատշաճ արձագանքն ընդդեմ ապատեղեկատվության՝ կանխարգելելով, նվազեցնելով ու չեզոքացնելով ապատեղեկատվության ռիսկերը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով՝ այս նպատակով առանձնացրել են 3 հիմնական գերակա ուղղություններ: Առաջին գերակա ուղղությունն է հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու, արձագանքելու և վերլուծելու նպատակով:

Երկրորդ ուղղությունը, որի վրա խարսխվում է ռազմավարությունը, փոխգործակցության բարելավումը և մասնավոր հատվածի մոբիլիզացումն է:

«Մեծ դեր ենք հատկացրել մասնավոր բիզնեսին, հատկապես ՏՏ-ում ներգրավված ընկերություններին, որոնք էական դեր կարող են ստանձնել հատկապես արհեստական բանականությունը օգտագործելու, առաջնային նորարարական գործիքներ ստեղծելու հարցում: Դրանք կարող են օգնել, որպեսզի և՛ կառավարությունը, և՛ քաղաքացիները  արագ հայտնաբերեն կեղծ լուրերը, թացը չորից տարբերեն և դրանց հանդեպ արագ դիմակայություն ձևավորեն»,- նշեց Դոյդոյանը:

Ռազմավարության երրորդ ուղղությունն է մեդիաազատությունների  ու մեդիագրագիտության վերաբերյալ կրթության մակարդակի բարձրացումը ՝ ձևավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայությունը: Դա ենթադրում է մեդիագրագիտության տարածման պետական ռազմավարության մշակման աշխատանքների համակարգում, մեդիագրագիտության ինտեգրում հանրակրթության մեջ, ուսուցչների վերապատրաստումներ, հանրակրթությունից դուրս մնացած խմբերի հետ աշխատանք, հանրային և համայնքային ծառայողների վերապատրաստումներ և կարողությունների զարգացում:

«Այս նախաձեռնությունը երկամյա ժամանակահատվածի համար է մշակված, և վստահ ենք, որ երկու տարի անց, երբ  արդեն կամփոփենք արդյունքները, մենք հպարտությամբ կկարողանանք արձանագրել, որ այն  իսկապես որոշակի ազդեցություն է ունեցել մեր երկրում: Կարծում եմ մեր քաղած դասերը ուսանելի կլինեն նաև մեր հարևան երկրների համար»,- ընդգծեց Դոյդոյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց, որ մեր օրերում ապատեղեկատվությունը մածագույն մարտահրավեր է, և այդ խնդրին բախվում են բոլոր երկրները: «Ողջունելի եմ համարում միասնական հարթակի ստեղծումը և կարծում եմ, որ բոլոր ռեֆորմներում և բոլոր ռազմավարություններում քաղաքացիական հասարակության ներգրավումը միայն  օգուտ է տալիս և ավելի լավարկում է ռազմավարությունը»,- նշեց Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում