«Ռուսաստանի իշխանությունը կարող էր նման հայտարարություն անել հրավիրելով Մոսկվայում Կանադայի դեսպանատան ներկայացուցչին և ոչ թե Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մակարդակով սպառնալիքներ հնչեցներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺԲ ներկայացուցիչ Գարեգին Չուքասզյանը՝ անդրադառնալով Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման հետ կապված ՌԴ դեսպանատան աղմկահարույց հայտարարությանը։
Ըստ մեր զրուցակցի՝ հայտարարությունը սպառնալիքների տարափ էր՝ ուղղված հայ ժողովրդին․ «Սա իհարկե սա էժանագին հնարք եմ համարում»-նկատեց Չուքասզյանը՝ միևնույն ժամանակ համարելով, որ Հայաստանը լրացուցիչ կարևորություն է ստանում արևուտքի համար։
ԱԺԲ ներկայացուցիչը չի սպասում, որ իշխանությունները կարձագանքեն այդ հայտարարությանը, քանի որ ըստ նրա՝ 44 օրյա պատերազմից հետո մենք քայլ առ քայլ կորցնում ենք մեր ինքնիշխանությունը։
Հարցազրույցն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում







































