Wednesday, 10 06 2026
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին

WikiLeaks. Ըստ Օսկանյանի` 2004 թ. ապրիլին Հայաստանն ապրել է իր պատմության «ամենակրիտիկական պահերից մեկը»

Այսօր WikiLeaks-ը հրապարակել է Հայաստանին վերաբերող ԱՄՆ դիվանագիտական ևս մեկ փաստաթուղթ, որը վերաբերում է 2004 թ. ընդդիմության հանրահավաքները արգելելու, դաժանաբար ճնշելու և իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության մանրամասներին:

Ըստ 2004 թ. ապրիլի վերջին պատրաստված փաստաթղթի, 2004 թ. ապրիլի 27-ին՝ ընդդիմության հանրահավաքից առաջ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հավաքել է Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին և մի շարք ուշագրավ հայտարարություններ արել: Ըստ Օսկանյանի՝ Հայաստանն այդ օրերին ապրել է իր պատմության «ամենակրիտիկական պահերից մեկը» և կոչ է արել միջազգային հանրությանը` օգնել կառավարությանը կայունություն ապահովելու համար:

Նա նշել է, որ եթե ընդդիմությունը փորձի շրջապատել նախագահական նստավայրը և թույլ չտալ, որպեսզի Քոչարյանը Եվրոպայից վերադառնա և մուտք գործի իր նստավայր, ապա կառավարությունը ստիպված կլինի դիմել Սահմանադրության 55-րդ հոդվածին` «սահմանադրական կարգը վերականգնելու համար համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար»: Իր ելույթում Օսկանյանը հակասահմանադրական է համարել ընդդիմության կոչերը` Քոչարյանի հրաժարականի վերաբերյալ, քանի որ ընդդիմությունը զգուշացրել է, որ այդ նպատակին հասնելու համար կարող է ուժ կիրառել:

Օսկանյանը շնորհակալություն է հայտնել 2004թ. ապրիլի 12-13-ին ընդդիմության հանրահավաքը ցրելուց հետո արված հայտարարությունների համար՝ այդուհանդերձ նշելով, որ միջազգային հանրության հայտարարություններում բացակայում էր կառավարությանը ուժով գահընկեց անելու դատապարտումը, ինչը որոշ ընդդիմադիրների կողմից դիտվել է որպես «իրենց մարտավարության հավանություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում