Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Կարևոր է ՝ ինչպես կաշխատի Հայաստանը, ոչ թե որ պետությունը կնախագահի ԵՄ-ում․ նոր հնարավորությունների դաշտ Երևանի համար

Չեխիան հուլիսի 1-ից ստանձնել է Եվրամիության նախագահությունը, որը ռոտացիոն կարգով Չեխիային է փոխանցել Ֆրանսիան։

Պրահան վեց ամիս ժամկետով այդ դիրքը ստանձնում է բարդ ժամանակաշրջանում, երբ ԵՄ-ն բախվում է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած բազմաթիվ, այդ թվում` էներգետիկ ու պարենային խնդիների հետ։

Նախորդ անգամ Չեխիան ԵՄ-ն նախագահել էր 2004 թվականին՝ իր անդամակցության առաջին իսկ տարվա ընթացքում։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշում է, որ Ֆրանսիայի նախագահության փոխանցումը Չեխիային համընկավ Եվրոպայում ամենադրամատիկ իրադարձությունների հետ․ «Դա իհարկե ուկրաինական պատերազմն էր։ Այդ իմաստով մենք տեսնում ենք, որ արդյունքում  ստացանք Եվրամիության միացյալ դիրքորոշում ֆունդամենտալ հարցերի շուրջ՝ հենված եվրոպական արժեքների ու  նրանց պաշտպանության հրամայականի  վրա։ Ֆրանսիայի նախագահությունը Եվրամիությունում պետք է հաջողված համարել և բացի դրանից դա մի փուլ էր, երբ Եվրամիությունն իր ընդունած որոշումներով հաղթահարեց այն բոլոր ռազմավարական սխալները, որը նա գործում էր տարիներ ի վեր և որոնք բերեցին հանգեցրեցին ճգնաժամի՝ չնայած շատերն էին զգուշացնում Ռուսաստանի պոտենցիալ վտանգի մասին, իսկ արձագանքը սակայն համարժեք չէր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ այնուամենայնիվ շրջադարձը տեղի ունեցավ և տեղի ունեցավ հենց Ֆրանսիայի նախագահության օրոք․ «Չեխիային փոխանցումը հանգամանքների բերումով ես պետք է համարեմ խիստ դրական զարգացում, որովհետև Չեխիան նոր Եվրոպայի կարևոր սուբյեկտներից է, որը լավագույնս գիտի, թե ինչպես կառուցել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նախագահողի դիրքերից Պրահայի ձայնը շատ ավելի ազդեցիկ կլինի՝ նաև նոր Եվրոպայի այլ երկրների հետ համատեղ, մասնավորապես Բալթյան երկրների, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի։Մենք տեսնում ենք, որ Եվրամիության համար թիվ մեկ խնդիրը կա և  մնում է Ուկրաինան, բայց նաև մենք տեսնում ենք որ Հարավային Կովկասի նկատմամբ ևս Եվրամիությունը մեծ ուշադրություն է դարձնում և համենայնդեպս չի պատրաստվում տարածաշրջաային զարագցումները թողնել Մոսկվայի ու Բաքվի քմահաճույքին՝ այդ թվում նաև համատեղ քմահաճույքին»։

Մեհրաբյանը համարում է, որ շատ լայն դաշտ է բացվում հայկական դիվանագիտության համար՝ ինտենսիվացնելու ջանքերը եվրոպական ուղղությամբ և ամրապնդելու նաև Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերը Եվրամիության հետ հարաբերություններում․ «Մանավանդ մենք տեսնում ենք, որ մեր առաջ կանգնած է կարևորագույն հրամայական՝ բոլոր քաղաքականությունների դիվերսիֆիակացումը։ Այդ առումով Եվրամիությունն ուղղակի  կենսական կարևորության ուղղություն է Հայաստանի համար»։

Դիտարկմանը, թե արդյոք ամեն բան կախված չէ նրանից, թե ինչպես կաշխատի Հայաստանի և ոչ թե որ երկիրը կլինի նախագահող, քաղաքագետն ասաց․ «Դա ունիվերսալ ճշմարտություն է, որը նույնիսկ քննարկման կարիք էլ չունի»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև կնքված ՍԵՊԱ-ի պայմանագրի իրականացման մեջ տեսանելի արդյունքներ նախորդ վեց ամիսների ընթացքում չի եղել․ «Եվ ես չեմ կարծում, որ դա կապված է նրա հետ, թե ով է նախագահում Եվրամիությունը։Գնդակն ավելի շատ Հայաստանի դաշտում է գտնվում։ Հայաստանն ունի Եվրամիության հետ կնքված պայմանագիր, որտեղ հստակ սահմանված են  ժամկետները, թե ինչ պարտավորություններ է իր վրա վերցրել Հայաստանը օրենսդրական  դաշտում բարեփոխումներ կատարելու համար և թե՛ նաև մնացած  այլ համագործակցության դրույթները, որոնք վերաբերում են Եվրամիության կողմից Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելուն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ արդեն  մեկ տարի է, ինչ մենք գիտենք, որ Եվրամիությունը նախատեսել է Հայաստանի համար 2․6 միլիարդ եվրոյից ավել օժանդակություն․ «Այն ՀՀ կառավարությունը ներկայացրել է տարբեր նախագծեր, տարբեր ուղղություններ իրագործելու համար՝ սկսած 30․000 փոքր ձեռնարկություններին դրամաշնորհային աջակցություն և վերջացրած խոշոր նախագծերով, ինչպիսին է, օրինակ,  ճանապարհաշինությունը։ Հայաստանի համար շատ կարևոր է Սյունիքում ալտերնատիվ կոմունիկացիների կառուցումն՝ այդ թվում թունելների կառուցումը, որը կկապի Սյունիքի Ղափան քաղաքը Հայաստանի հետ ալտերնատիվ ճանապարհով։ Այս ամենը տեսնում ենք, որ տեղից չի շարժվում։ Եվ հավանաբար սա ոչ թե Եվրևամիոթւյան, այլ Հայաստանի պատճառով է»։

Ուստի մեր զրուցակիցը համարում է, որ Եվրամիության նախագահության փոփոխության արդյունքում դժվար է  ենթադրել, որ որևէ բան կփոխվի․ «Եվրամիությունն իր կողմից ամեն ինչ արել է, գոյություն ունեցող պայմանագիրը վավերացրել է, գնդակը գտնվում է Հայաստանի դաշտում և Հայաստանից է կախված այդ ծրագրերի իրականացումը»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում