Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ Բելգորոդին և Կուրսկին Ուկրաինայի կողմից հարվածի մասին.
Գիշերը Կիևը «Տոչկա-Ու» հրթիռներով կասետային զինատեսակներով և Տու-143 անօդաչու թռչող սարքերով դիտավորյալ հարված է հասցրել Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին։
«Կիևի հրթիռային հարձակումը նպատակաուղղված ծրագրված էր իրականացնել Ռուսաստանի քաղաքների խաղաղ բնակչության դեմ: Հակաօդային պաշտպանության համակարգերից ուկրաինական հրթիռների խոցման արդյունքում դրանցից մեկի բեկորներն ընկել են Բելգորոդի բնակելի շենքի վրա»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Գնդակոծության հետևանքով զոհվել է 3 մարդ։ Մասամբ ավերվել է 11 բազմաբնակարան և մոտ 40 մասնավոր շենք։