«Բելառուսի սահմաններում տիրող անհանգիստ իրավիճակի ֆոնին բելառուսները պետք է պաշտպանեն երկիրը և նրա անկախությունը». հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հինգշաբթի օրը Անկախության տոնի նախօրեին պետական մրցանակներ հանձնելով գործունեության տարբեր ոլորտների ներկայացուցիչներին։
«Բելառուսի հարավը, ցավոք, անհանգիստ է: Բելառուսի արևմուտքում և հյուսիսում ՆԱՏՕ-ն խմբավորումներ է ստեղծում։ Մենք պետք է ամեն գնով պաշտպանենք մեր երկիրը և ժողովրդին: Բելառուսը Ռուսաստանից ստանում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինքնիշխան պետությանը»,- հավելել է Լուկաշենկոն։