Friday, 19 06 2026
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները

Ռոստելեկոմը հիմնել է ռոբոտաշինության ուսուցման հերթական լաբորատորիան այս անգամ Արարատի մարզի Շաղափ գյուղում

«Ռոստելեկոմ»-ը կառուցել է Ռոբոտաշինության ուսուցման ևս մեկ լաբորատորիա: Դեռևս 2021 թ-ի դեկտեմբերին մեկնարկեց «Նվիրի՛ր երազանք» նախագիծը, որի շրջանակում Ռոստելեկոմը և ընկերության բաժանորդները միասին ստանձնեցին Հայաստանի համար տեխնոլոգիապես ավելի հզոր ապագա կերտելու առաքելությունը՝ նվիրելով երազանք երեխաներին։

«Նվիրի՛ր երազանք»-ը ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերի շարքից է, որի շրջանակում յուրաքանչյուր նոր բաժանորդագրության մեկ ամսվա վճարի 30%-ը ուղղվել է ՀՀ մի շարք բնակավայրերում երեխաների համար ռոբոտաշինության լաբորատորիաների կառուցմանն ու դասընթացների կազմակերպմանը:

Եվ ահա, Ռոստելեկոմը հիմնեց ռոբոտաշինության ուսուցման արդեն թվով 2-րդ լաբորատորիան, այս անգամ՝ Արարատի մարզի Շաղափ գյուղում։ Այն կառուցվել է Շաղափի Լևոն Ղազարյանի անվան միջնակարգ դպրոցում և ապահովված է պրակտիկ դասընթացների համար բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ռոբոտաշինության համար նախատեսված Լեգոյի պրոֆեսիոնալ հավաքածուներ, համակարգիչներ, հեռուստացույցներ, հատուկ հարմարեցված կահույք ու անհրաժեշտ կահավորանք։ Ավելին, «Ռոստելեկոմ»-ը կազմակերպել է նաև ռոբոտաշինության ուսուցիչների վերապատրաստման դասընթացները՝ հոգալով բոլոր ծախսերը։

Այսուհետ Շաղափ գյուղի 8 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաները հնարավորություն ունեն հաճախել ռոբոտաշինության անվճար դասընթացների, ծանոթանալ նորարար տեխնոլոգիաներին՝ ստանալով ՏՏ ոլորտի պրակտիկ գիտելիքներ և հմտություններ։

«Ուրախ ենք փաստել, որ հստակ քայլերով գնում ենք դեպի այն տեխնոլոգիական երազանքը, որը կերտում ենք Հայաստանի երեխաների համար։ Այսօր Շաղափ գյուղում ռոբոտաշինության լաբորատորիայի բացմամբ մենք կատարեցինք մեր հերթական ներդրումը, որպեսզի ապագայում ունենանք տեխնոլոգիապես ավելի զարգացած Հայաստան:  «Նվիրի՛ր երազանք» նախագիծը  իր տեսակով յուրօրինակ է, քանի որ այս դեպքում մեր բաժանորդներն իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել ծրագրի կայացման գործում․ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հավասար հնարավորություններ են ստեղծվում տարբեր սոցիալական խմբերի երեխաների համար՝ անկախ բնակվելու վայրից։  Ձեռք բերելով բարձր տեխնոլոգիական գիտելիքներ ու պրակտիկ հմտություններ՝ Շաղափ գյուղի երեխաները ոչ միայն կստանան որակյալ կրթություն, այլ նաև՝ նորը բացահայտելու մեծ ներուժ և մոտիվացիա՝ զբաղվելու ապագայի մասնագիտություններով»,- նշեց «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Դեռևս այս տարվա գարնանը Ռոստելեկոմը հիմնել էր ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան Գյումրիում: Հատկանշական է, որ Գյումրիի լաբորատորիայի սաները (GDL թիմը) շատ կարճ ժամանակ անց գրանցեցին իրենց առաջին և լուրջ հաղթանակը՝ «Լեգոստարտ» մրցույթի հանրապետական փուլում գրավելով 1-ին պատվավոր հորիզոնականը։ Իսկ առաջիկայում Գյումրիի լաբորատորիայի սաները արդեն 2 թիմերով կմասնակցեն Ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում