Saturday, 20 06 2026
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին

Նորագույն տեխնոլոգիաներ ներդրումների ներգրավման համար եւ ոչ միայն. «Մեյդ Ին Արմենիա» ՀԿ հավակնոտ նպատակները

Հայաստանում Փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցող հասարակական կազմակերպությունների /ՀԿ/ ցանկը համալրվել է եւս մեկով: Հիմնադրումից ամիսների անց «Մեյդ ին Արմենիա» ՀԿ-ն հայտարարել է ոչ միայն լայնածավալ աջակցության ծրագրերի մեկնարկի մասին, այլեւ ակնարկել ՀԿ անդամների համար նոր՝ հայաստանյան շուկայում եզակի հնարավորությունների ներդրման մտադրության մասին:

Հարցերի շուրջ զրուցել ենք «Մեյդ ին Արմենիա» ՀԿ նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ:

  • Օրերս «Մեյդ ին Արմենիա» ՀԿ-ն հայտարարություն տարածեց Փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրերի շնորհանդես-միջոցառման անցկացման մասին՝ խոստանալով նաեւ հետաքրքիր նոր առաջարկներ: Ինչպե՞ս են գնահատվել ՓՄՁ կարիքները եւ որոշվել աջակցության ուղղությունները:

 

  • Երկու ամիս շարունակ մենք հարցումներ ենք իրականացրել Երեւանում ու մարզերում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունների շրջանում՝ հավաքագրելով հիմնական կարիքները. ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների կարիք, վաճառքի ու արտահանման աճ, նոր շուկաներում հաստատվելու կամ ամրապնդվելու անհրաժեշտություն, ծախսերի կրճատման հնարավորություններ:

Ըստ էության, միջոցառման շրջանակում նախատեսում ենք նաեւ անդրադառնալ այս հարցերից մի քանիսին:

  • Կարո՞ղ ենք փաստել, որ միջոցառման հիմնական նպատակը տեղեկատվական բացի լրացումն է:

-Մասամբ: ՀԿ գործունեության շրջանակում նախատեսում ենք նաեւ նպաստել արտադրողների եւ փորձագետների կամ տարբեր ծառայություններ մատուցող գործընկեր-կառույցների միջեւ արդյունավետ, երկարաժամկետ համագործակցության հաստատմանը: Ինչի շնորհիվ, հուսով ենք, արտադրողները կկարողանան ոչ միայն սեղմ ժամկետում ստանալ փորձագիտական աջակցություն, այլեւ, երկարաժամկետ կտրվածքում, հասնել ծախսերի կրճատման եւ վաճառքի աճի:

Գործունեության եւս մեկ ուղղություն, որի մեկնարկը կտրվի միջոցառման ժամանակ, ներդրումների ներգրավման հարցում արտադրողների համար նոր հնարավորությունների ստեղծումն է: Մենք պատրաստակամ եմ լսել բոլորի կարիքները եւ անել հնարավորը ֆինանսներ ներգրավելու հարցում արտադրողներին աջակցելու համար:

-Ի՞նչի մասին է խոսքը: Կմանրամասնե՞ք:

  • Այս պահին ձեռնպահ կմնամ փակագծերը բացել. կարծում եմ, այս մասին առաջինը պիտի իմանան հենց համաժողովի մասնակիցները:  Կնշեմ միայն, որ մեր հայտարարությունը վերաբերելու է  այդ թվում նոր տեխնոլոգիաների վրա հիմնված ֆինանսական գործիքի ներդրմանը:

Այնպես  որ, արտադրողներին ու շահագրգիռ անձանց սիրով սպասում ենք հուլիսի 7-ին՝ ժամը 17-ին եւ խոստանում ենք ջերմ ընդունելություն, հետաքրքիր հանդիպումներ, քննարկումներ:

Միջոցառման մանրամասները եւ մասնակցության հայտը`  https://madeinarmenia.ngo/en/program/haytararvouthyvoun-phmdz-hamar-annakhadep-tsragreri-shnvorhandesi-masin?fbclid=IwAR24hDvOwmph6ZU-ksHO5N7Ko9cqJIIvSa17WVHew-xQH_BmidBC8twyKhc

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում