Սև ծովում այսօր վթարվել է երեխաների տեղափոխող նավակը: Դեպքը պատահել է Ռուսաստանի Կրասնոդարի մարզում, որտեղ “Смена” ճամբարում երեխաները դասընթացների էին մասնակցում: ИТАР-ТАСС-ը հայտնում է, որ նավակում գտնվել են 4 երեխաներ և իրենց ուղեկցող ջոկատավարը: 4 մարդ կարողացել է փրկվել, քանի որ այդ պահին դեպքի վայրի մոտակայքով անցնում էր զբոսաշրջիկների մոտորանավակը, սակայն երեխաներից մեկը մնացել էր ջրում:
Փրկարարական աշխատանքների համար Սոչիից ժամանել էր ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ուղաթիռը:
Դեպքը պատահել էր Մոսկվայի ժամանակով ժամը 15:10-ին: Ժամը 17:00-ի սահմաններում 9 տարեկան դպրոցականն ի վերջո հայտնաբերվել էր, սակայն քիչ առաջ տեղեկություն ստացվեց այն մասին, որ երեխան մահացել է:







































