«Ռուսաստանը հունիսի 27-ին միտումնավոր հրթիռային հարված է հասցրել Պոլտավայի շրջանի Կրեմենչուգ քաղաքի «Ամսթոր» առևտրի կենտրոնի վրա»․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հունիսի 28-ի երեկոյան, նախագահի աշխատակազմի YouTube-ալիքում հրապարակված տեսաուղերձի ժամանակ։
«Մենք ունենք բոլոր այն ապացույցները, թե ինչ են անում ռուս զինվորականները մեր ժողովրդի դեմ: Այսօր ես ուզում եմ այս կոչը ավարտել նման ապացույցներից մեկով, որպեսզի ոչ ոք չհամարձակվի խաբել Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծության մասով: Ռուսական հրթիռը խոցել է հենց այս օբյեկտին, նպատակաուղղված։ Ակնհայտ է, որ պատվեր է եղել, որ այս հրթիռի համար ռուս մարդասպանները ստացել են նման կոորդինատներ: Նրանք ցանկանում էին հնարավորինս շատ մարդ սպանել խաղաղ քաղաքում, սովորական առևտրի կենտրոնում», – ասել է Ուկրաինայի նախագահը: .
Ուղերձի վերջում հրապարակվել է տեսանյութի մի հատված, որն արձանագրել է հրթիռի խոցման պահը։
«Абсолютний тероризм», – каже @ZelenskyyUa та публікує відео навмисного удару ракетою по ТЦ в Кременчуку, коли там було багато людей. Російська пропаганда завжди бреше: немає жодної випадковості, це цілеспрямований продуманий удар задля залякування населення та масових жертв. pic.twitter.com/QGKWYwbSZt
— Михайло Подоляк (@Podolyak_M) June 28, 2022