Բոլիվիայում Մենոնիտների աղանդին պատկանող 7 անձինք դատապարտվել են 25 տարվա ազատազրկման 100-ից ավելի կանանց բռնաբարելու համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, աղանդավորները գաղտնի կերպով քնեցնում էին իրնեց զոհերին, որից հետո բռնաբարում նրանց: Ամբաստանյալների փաստաբանը նշել է, որ Բոլիվիայում գործող 2000-անոց աղանդավորական այդ կազմակերպության անդամները ողջունել են դատարանի որոշումը:
Մենոնիտները քրիստոնյա-բողոքականներ են, ովքեր սովորաբար բնակվում են իրենց հատուկ համայնքներում` կտրված ամբողջ աշխարհից: Նրանք չեն ընդունում հարստություն և որևէ իշխանություն, չեն օգտվում էլեկտրականությունից և ավտոմեքենաներից:









































