ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերն իր գործընկերների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի տարածած հաղորդագրության մեջ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:
Մեհրաբյանի խոսքով՝ Լավրովի Բաքու այցով Մոսկվան քողազերծեց իր իրական նպատակները․ « Ադրբեջանը ոչ թե կլիենտի կարգավիճակում է, այլ՝ պարտնյորի: ԱՄՆ-ն համաձայն չէ այն խաղին, որին ձեռնամուխ են եղել Մոսկվան ու Բաքուն: Լավրովն իր հայտարարություններոմ առաջնորդվում է կիսաճշմարտություններով: Ռուս-ադրբեջանական պլանը աշխատում է հայկական շահերի հաշվին»: