Լիբիայում շարունակվում են ապստամբների և քադաֆիականների միջև բախումները: Չնայած այն հանգամանքին, որ Տրիպոլիի մեծ մասն ապստամբներն են տնօրինում, բախումները շարունակվում են: Ըստ newsru.com-ի քաղաքում անթիվ դիակներ են, որոնց ոչ մեկ չի պատրաստվում հողին հանձնել: Ապստամբների միջև նույնպես ծավալվում են մանր վիճաբանություններ, նրանց մի մասը Քադաֆիին է փնտրում, մի մասն էլ լողանում է Քադաֆիի առանձնատան լողավազանում: Տրիպոլիի Աբու Սալիմ թաղամասի հիվանդանոցում քադաֆիական վարձկանների տասնյալ դիակներ են հավաքվել: Ըստ Сегодня թերթի տվյալների, Լիբիայում Քադաֆիի կողմից կռվում են ռուսաստանցի և ուկրաինացի վարձկան-օդաչուներ, ովքեր ամսեկան մոտ 10 հազար դոլար են ստանում: Քադաֆիի բարեկամների տներում ապստամբները հայտնաբերել են ալկոհոլային թանկարժեք խմիչքներ, ինչն ապստամբների մոտ ավելացրել է նախկին ռեժիմի հանդեպ ատելությունը նաև կրոնական նկատառումներով:












































