Ուկրաինայում պատերազմից չորս ամիս անց Ռուսաստանին դեմ հանդես եկող երկրները բախվում են աճող տնտեսական ճգնաժամի, քանի որ պատժամիջոցներն ու էներգետիկ էմբարգոն նկատելի ազդեցություն չեն ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական արշավի կամ երկրի ներսում նրա քաղաքական դիրքի վրա, գրում է The New York Times-ը:
Բայդենի ներկայացուցիչներն ասում են, որ ռուսական տնտեսությոանն, այնուամենայնիվ, վնաս է հասցվել, որը ժամանակի ընթացքում կխորանա, հատկապես, երբ Ռուսաստան տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները աստիճանաբար դանդաղեցնում են նրա ոլորտների աճը՝ օդատիեզերականից մինչեւ համակարգչային տեխնիկա, իսկ հինգշաբթի օրը Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ G7-ի երկրների առաջնորդները, որոնց հանդիպումը կսկսվի կիրակի օրը Մադրիդում, կքննարկեն ռուսական տնտեսության հանդեպ պատժամիջոցները խստացնելու նոր ծրագրեր։
Սակայն պարզ չէ, թե որ կողմին է ավելի շատ ժամանակ մնացել, նշում է թերթը։