Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը եւ ներքին անվտանգության նախարար Օմեր Բար-Լեւը հայտարարել են սահմանապահ ոստիկանության կազմում Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին: Այդ մասին, հայտնել Է կառավարության ղեկավարի դիվանատունը: Դիվանատան տվյալներով, Իսրայելական գվարդիան ստեղծվում Է Իսրայել պետության ներքին անվտանգությունն ու երկրի քաղաքացիների անձնական անվտանգությունն ամրապնդելու նպատակով»:
«Իսրայելական գվարդիան լինելու Է որակյալ, պատրաստված այն ուժի կողմից, որը միաժամանակ կարող Է գործել մի քանի թեժ կետերում, կկարողանա հաջողությամբ գլուխ հանել անկարգությունների եւ արտակարգ իրավիճակների դեպքում»,-նշում Է դիվանատունը: «Ազգային իսրայելական գվարդիան սկսում Է գործել:
Ինձ համար դա հանրագումարների ամփոփում Է: Մենք դաժան անկարգություններ ենք տեսել Լոդում, Ակկոյում, երկրի տարբեր շրջաններում»,-ասել Է Բենետը: Գվարդիայի կազմի մեջ մտնում են պահեստայինների եւ կամավորների ստորաբաժանումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: