Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ԱՄՆ մարտահրավերը Հայաստանի քաղաքական ուժերին

«Նախևառաջ, դուք` հայերդ, պետք է աշխատեք ձեր հարևանների հետ՝ փորձելով առաջ տանել հաշտեցման այդ օրակարգը: Բայց ես ուզում եմ հստակեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է և ներգրավված և ցանկանում է օգտակար լինել այդ գործընթացում», ռեգիոնալ այցի շրջանակում լինելով Երևանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգտակար Կարեն Դոնֆրիդը: Նա այդ միտքն արտահայտել է ի պատասխան հարցի, թե արդյո՞ք անհրաժեշտության դեպքում ԱՄՆ նույն կերպ կօգնի Հայաստանին, ինչպես այսօր օգնում է Ուկրաինային՝ ՌԴ ներխուժման դեմ:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը միանգամայն քաղաքավարի է ասել, որ՝ ԱՄՆ-ը չի օգնի Հայաստանին այնպես, ինչպես Ուկրաինային: Եվ սա ունի շատ պարզ պատճառներ, ու խնդիրը բոլորովին այն չէ, որ ԱՄՆ-ը Ուկրաինան և ուկրաինացիներին սիրում է ավելի, կամ համակրում է ավելի, քան հայերին և Հայաստանը: Զգայական, զգացմունքային մակարդակում ամերիկացի տարբեր պաշտոնյաներ կարող են ունենալ տարբեր նախապատվություններ ու կողմնորոշումներ, բայց ամերիկյան քաղաքականությունը, դրա մարտավարությունն ու ռազմավարությունը, հետևաբար այն իրացնելու ամերիկացի պաշտոնյաների հանձնառությունը կառուցվում է ոչ թե զգացական ասպեկտների, այլ ռազմա-քաղաքական և տնտեսա-քաղաքական կոնկրետ հետաքրքրությունների, մանրամասն հաշվարկված, չափված, գնահատված գործոնների վրա: Այդ իմաստով, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը քաղաքավարի կերպով ասում է, որ Հայաստանի և Ուկրաինայի նշանակությունները, դերն ու չափումները ԱՄՆ համար բոլորովին տարբեր են, որովհետև բոլորովին տարբեր են ռեգիոնների նշանակությունը, որում են Ուկրաինան ու Հայաստանը, և բոլորովին տարբեր են մերձռեգիոնալ իրողություններն ու դրանց գնահատումը, չափումը: Օրինակ, ԱՄՆ-ը մի շարք պատճառներով պատրաստ է Ուկրաինայի հարցում հակադրվել և գործնականում լրջորեն գժտվել, դե ֆակտո խզել կապը Ռուսաստանի հետ, որովհետև ուկրաինական ուղղության վրա հիմնարար լուծումներ են ստանում թե Եվրոպայի, թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ կապված խորքային հարցեր, բայց ԱՄՆ պատրաստ չէ նույն կերպ գժտվել օրինակ Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Հայաստանի հարցում որովհետև նույն Ռուսաստանի, Չինաստանի, նաև Իրանի հետ կապված խորքային հարցեր ԱՄՆ համար Հայաստանից ոչ պակաս կարևոր են դարձնում Ադրբեջանն ու առավել ևս Թուրքիան, եթե անգամ մի պահ մոռանանք Թուրքիայի ՆԱՏՕ անդամ լինելու հանգամանքը: Այդ ամենը թվում է թե պարզ բաներ են, որոնք նկատելը քաղաքական տեսողության հասարակ հարց է, մինչդեռ Հայաստանում այդ հարցերը դառնում են հանրային տեսադաշտը փակող մանիպուլյացիաների առարկա, որոնց թվում նաև բավականին տարածված մի երևույթ՝ Հայաստանում Արևմուտքի, այդ թվում ԱՄՆ նկատմամբ հանրային չափազանցված սպասումների, գերագնահատված և ուռճացված օրակարգերի ձևավորում, որոնք հենց առաջինն են հարվածում Հայաստան-ԱՄՆ հարաբերության ռացիոնալ, կայուն և հետևողական զարգացման ու խորացման հեռանկարին:

Ամերիկացի պաշտոնյայի պատասխանը գործնականում նաև այն մասին է, որ չպետք է ունենալ չափազանցված, իրականությունից կտրված, ուռճացված սպասումներ, որովհետև դրանից տուժում է միայն ու միայն իրական հարաբերության հեռանկարը և բնականաբար շահում են նրանք, որոնք բացարձակապես շահագրգռված չեն հայ-ամերիկյան իրական հարաբերության կայուն և ամուր հեռանկարով: Կարեն Դոնֆրիդը ներկայացնում է ԱՄՆ պատկերացումը, որ Վաշինգտոնը խրախուսելու է Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ կարգավորման և հաշտության քաղաքականությունը, ինչը նշանակում է փոխզիջումային տրամաբանություն, հետևաբար այդ իրողություններից բխող քաղաքական դիրքավորումների և ծրագրերի ձևակերպում: Այդ իմաստով, ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը բավականին պարզ և շատ թափանցիկ պատասխանով կամա, թե ակամա մարտահրավեր է նետում Հայաստանի քաղաքական բոլոր այն դերակատարներին, որոնք հայ-ամերիկյան հարաբերությունը կամա, թե ակամա թիրախավորում են իռացիոնալ սպասումների և ուռճացված օրակարգերի միջոցով, երկկողմ հարաբերության իրական և կայուն, գուցե նվազ հնչեղ, պաթետիկ և նվազ էպատաժային, սակայն շատ ավելի առարկայական և հուսալի օրակարգ ձևավորելուն նպաստելու փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում