Հիմա արդեն, երբ աշխարհը եռում է, իսկ բևեռները՝ քանդվում, հնարավոր է մեկնարկել էներգետիկ համագործակցության նոր փուլ, որով մենք մի կողմից կկարողանանք քաղաքացիական միջուկային ծրագրեր իրականացնել ԱՄՆ-ի հետ՝ վառ ապացույց ստորագրված «ռազմավարական երկխոսության» հուշագիրը, մյուս կողմից խորացնել գազային համագործակցությունը Իրանի հատ։ Այս երկու երկրների համար Հայաստանը կարող է դառնալ կապող օղակ, միջնորդ ու անգամ հաշտեցնող։
Մենք ունենք անսպառ արև ու ջուր, սա մեզ տալիս է բնական հնարավորություն կասեցնել մեր էներգետիկ կախվածությունն այլոցից, դիվերսիֆիկացնել հնարավորություններն ու պոկվել պարտադրանքներից։ Ինչպես պիտի հասնենք նման արդյունքի։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Էներգետիկ ոլորտի ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ:
Մարջանյանի խոսքով` էներգետիկ անվտանգություն ապահովելու համար Հայաստանը պետք է հետևողականորեն զարգացնի ատոմային էներգետիկան: