Thursday, 18 06 2026
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը

Դուք վաղուց «ողջ» չեք, ձեր համախմբով մեռելածին եք. Արսեն Թորոսյանը` ընդդիմությանը

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է.

Փաստորեն խորհրդարանական ըմդիմությանը թվում է, թե իրենք դեռ «ողջ» են։ Ընկերներ, սխալվում եք, դուք վաղուց «ողջ» չեք, դուք, ձեր համախմբով մեռելածին եք (կներեք իհարկե բժշկական տերմինոլոգիայի համար)։ Ու սա չեմ ասում չարախնդալու համար, այլ ասում եմ ցավով, քանի որ ցանկացած երկրի համար առողջ ու չմեռած ընդդիմություն ունենալը կենսական է։

Ուրեմն մեր «մեռած» ընդդիմությունը ողբերգության վրա դիվիդենտ շահելու գործը որոշել է շարունակել։ Մենք բոլորս իհարկե հիշում ենք բայրաքթարային ձեր փիառները ու երբեք չենք մոռանալու ձեր բարոյական անդունդը, բայց միթե՞ չեք հասկացել, որ նոր ողբերգությունները շահարկելը միայն ու միայն ձեր անբարոյական դեմքն են ցույց տալու։ Միթե՞ այդ պարզ ճշմարտությունը հասու չէ ձեզ։

Երեկ, անբարո շահարկումը լսելուն պես զանգահարել եմ Արագածոտնի մարզի առողջապահական մեր պատասխանատուներին, որպեսզի պարզեմ թե ինչպես են իրենց զգում մեր վիրավոր համաքաղաքացիները, նաև փորձել եմ պարզել դեպքի մանրամասները, քանի որ ներքին համոզմունք ունեի, որ անբարո շահարկման մեջ նշված մեր գործընկերները չէին կարող մասնակից լինլ տվյալ ողբերգությանը։

Բայց մեր իրապես «մեռած», նույնիսկ «սատկած» ընդդիմության համար դա կարևոր չէր, կարևոր էր իրենց հոգեվարքը ևս մի փոքր շարունակելը։ Հոգեվարքը այդ սակայն, չէր «փրկելու» իրենց, քանզի «մեռելածին» էին նրանք, «մեռելածին»։

Հ.Գ. ցավակցում եմ զոհված մեր համաքաղաքացիների հարազատներին և տոկունություն եմ մաղթում նրանց, իսկ իրավապահ համակարգից ակնկալում և պահանջում դժբախտ պատահարի լիակատար բացահայտում և օրենքի ողջ խստությամբ արդարադատության իրականացում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում