Friday, 26 04 2024
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը

Հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպման ամերիկյան զուգահեռը Դիլիջանում

Հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Հայաստանի և Վրաստանի վարչապետների այդօրինակ՝ նախապես չազդարարված հանդիպումները թավշյա հեղափոխությունից հետո ստացել են որոշակի ավանդութականություն և տեղի են ունենում պարբերաբար: Այդ կերպ անշուշտ ընդգծվում է հարաբերությունների որոշակի առանձնահատկությունը և մտերմությունը, ինչը հայ-վրացական հարաբերության առումով կարևոր է լայն իմաստով: Միաժամանակ իհարկե այդ հանդիպումները վկայում են թերևս այն մասին, որ առաջանում են առանձնահատուկ այդ այսպես ասած օպերատիվ ձևաչափով քննարկումների անհրաժեշտություններ, որոնք նաև պահանջում են հենց ուղիղ շփում, այլ ոչ հեռախոսակապ: Ինչն է ներկայիս հանդիպման բուն շարժառիթը, իհարկե շատ բարդ է ասել, որովհետև ներկայումս կա դրա թե տնտեսական, թե քաղաքական-դիվանագիտական, թե նաև անվտանգային «նախադրյալների» մի ամբողջ բազմություն: Օրինակ, հայ-վրացական բարձր մակարդակի շփման անհրաժեշտություն կարող է առաջացնել այն իրադրությունը, որ ստեղծված է Վերին Լարսում, որտեղ գերծանրաբեռնվածություն է առաջացել ուկրաինական պատերազմի հետևանքով ռուս-թուրքական բեռնափոխադրումների լոգիստիկ արգելափակումների հետևանքով: Հայ տնտեսվարողները այստեղ կրում են շոշափելի կորուստներ և անկասկած է, որ պահանջվում է ինտենսիվ աշխատանք՝ Հայաստանի տնտեսության համար ռիսկերը չեզոքացնելու և հայ բեռնափոխադրողների համար տարանցման առավելագույն արագ պայմաններ ապահովելու համար: Միևնույն ժամանակ, չափազանց բարդ է ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրադրությունն ու դրա համատեքստում վերջին ամիսներին աշխուժորեն պտտվող դիվանագիտական մաքոքի տրամաբանությունը: Իսկ այստեղ Հայաստանն ու Վրաստանը ունեն մի ընդհանուր գերխնդիր, ինչպես առիթ եմ ունեցել անդրադառնալու բազմիցս՝ անել առավելագույնը, որպեսզի Արևմուտք-Ռուսաստան ռազմական դիմակայության ռեժիմը, որ փաստացի ծավալվում է ուկրաինական ճակատում, բառի բուն իմաստով ռազմական ճակատի չվերածի նաև Կովկասը: Ռազմա-քաղաքական բարդ իրադրության և մարտահրավերների համատեքստում թերևս առանձնակի ուշադրության է արժանի այն, որ Վրաստանի վարչապետը Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Կերին Դոնֆրիդի հետ «միասին», իհարկե ոչ բառի բուն իմաստով:

Բանն այն է, որ ռեգիոնալ այցով Կովկասում գտնվող բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը հունիսի 15-16-ին Բաքվում էր, 17-18-ին Վրաստանում, իսկ հունիսի 18-ին Վրաստանից ժամանել է Հայաստան և հենց նույն օրը նաև Դիլիջանում Կարեն Դոնֆրիդն է հանդիպում ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հայ-վրացական բարձր մակարդակի դիլիջանյան հանդիպման օրակարգում եղե՞լ է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի ռեգիոնալ այցին առնչվող որևէ կոնկրետ հարց, դժվար է ասել, սակայն այն, որ օրակարգային ընդհանրության հիմքերը մեղմ ասած բավականին շատ են, կասկածից վեր է: Ընդ որում, այստեղ թերևս ուշադրության է արժանի այն, որ ամերիկացի դիվանագետի Բաքվում գտնվելու ժամանակ Իլհամ Ալիևը՝ իհարկե ոչ նրա հետ հանդիպմանը, այլ Բաքվի ֆորումի ընթացքում, անդրադարձել էր Թբիլիսիում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ռեգիոնալ եռակողմ հանդիպման մտքին, ասելով, թե արտգործնախարարների մակարդակով այդպիսի հանդիպման միտքը մերժում է Հայաստանը: Երևանն անմիջապես արձագանքեց, ԱԳՆ խոսնակի մակարդակով հայտարարելով, որ Երևանը չի մերժել որևէ այդպիսի առաջարկ,  այլ նույնիսկ ողջունում է դրանք, պարզապես մոտենում իրավիճակին այն նկատառումով, որ այդ հանդիպումները պետք է նախաձեռնվեն ու կազմակերպվեն ռեգիոնալ կայունության և խաղաղության միտված կոնկրետ արդյունքի հասնելու նպատակադրումով: Արդյո՞ք ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Բաքվից Թբիլիսի և Երևան կարող էր «նախաձեռնել» ռեգիոնալ եռակողմ հանդիպման առարկայականության միտված որևէ գաղափար, որը կարող էր դառնալ Փաշինյան-Ղարիբաշվիլի քննարկման առիթ: Վրաստանի վարչապետի Հայաստան այցն ու վարչապետների հանդիպումը Դիլիջանում թերևս ուշագրավ է նաև Հայաստանի վարչապետի՝ օրերս Կատարի Պետություն պաշտոնական այցին հաջորդելու իմաստով, հաշվի առնելով այն, որ Կատարը գործնականում ռեգիոնալ մի հանգույց է, որտեղ «խաչմերուկային» տրամաբանությամբ հանդիպում են մի շարք ռեգիոնների և դրանցում խաղացողների շահեր և օրակարգեր, և Կովկասն այդ իմաստով բոլորովին բացառություն չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում