Wednesday, 10 06 2026
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա

Ո՞վ է գրպանում ալմաստային գործիքներ ներկրում

Անօրինական ճանապարհով՝ առանց մաքսազերծման, Չինաստանից Հայաստան են ներկրվում ալմաստային գործիքներ, ինչը զգալի վնաս է հասցնում թե՛ պետությանը, թե՛տեղական արտադրողին: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արեց «Ալմաստ» ԲԲԸ-ի տնօրեն Վահրամ Թեփելիկյանը:

Նրա խոսքով՝ եթե չինական սարքավորումները ներկրվեն օրինական եղանակով, ապա դրանց մրցակիցներ լինել չեն կարող: «Առաջին լրատվական»-ի հարցին, թե որ ընկերությունն է ներկրում, Վ.Թեփելիկյանը պատասխանեց, որ ներկրողն ընկերություն չէ, այլ անձեր են. «Հարցը բարձրացվել է, որոշակի քայլեր ձեռնարկվում են այդ ուղղությամբ և, հուսով ենք, որ դրանք շարունակական կլինեն, և մեր իրացման ծավալները կաճեն: Այդ անօրինական ներկրումը մշտական բնույթ է կրում, սեգմենտները պայուսակներով են բերում»:

«Ալմաստ»-իտնօրենը տեղեկացրեց, որ ներկայում մշակում ենգործարանի ներդրումային ծրագիրը: 2011 թ. հունվար-հուլիս ամիսներին թողարկվել է 81.5 մլն դրամի արտադրանք, որը շուրջ 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Իրացվել է 77 մլն դրամի արտադրանք (աճի տեմպը՝ 179.2%), որից 29.4 մլն դրամի արտադրանքն արտահանվել է (աճը՝ 12 անգամ):

«Աճը պայմանավորված է նոր շուկաներ ձեռքբերելով, մասնավորապես՝ իրանական շուկան: Ներկայում աշխատանքներ են տարվում եվրոպական շուկա մուտք գործելու համար, որոշ չափով արատահնում կա ԱՄՆ, Վրաստան: Փոքր խմբաքանակներ արտահանել ենք նաև Ռուսաստան»,- ասաց Վ.Թեփելիկյանը՝ հավելելով, որ ՌԴ-ում դեռ հիմնական գործընկեր չեն գտել:

Ըստ նրա՝ մշտապես նախագծվում և պատրաստվում են նոր գործիքներ, նաև այնպիսի, որոնք շատ յուրահատուկ են, օրինակ՝սապֆիրի արտադրության համար:

«Ալմաստ»-ն այսօր աշխատում է հզորությունների 15-20%-ի չափով: Ներքին շուկայում իրացվում է արտադրանքի շուրջ կեսը: Գործարանում աշխատում է 65 մարդ՝ 80-100 հզ. դրամ միջին աշխատավարձով: Տնօրենը համաձայնեց, որ այդ գումարն ընտանիքի ծախսերը հոգալու համար շատ քիչ է, սակայն հավաստեց, որ 1 տարի հետո աշխատավարձերն ավելի բարձր կլինեն:

Վ.Թեփելիկյանըհրաժարվեց կազմակերպչական խնդիրներից խոսել, մասնավորապես, նա չասաց, թե ո՞ւմ է պատկանում «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ն, որին 2001 թ. վաճառվել է գործարանի պետական բաժնեմասը:

Իսկ «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչո՞ւ է միայն 10 տարի անց մշակվում ներդրումային ծրագիր,Վ.Թեփելիկյանը պատասխանեց, թե 2001-ին էլ են ներդրումներ արվել, որոնց շնորհիվ գործարանն այսօր ընդհանրապես գործում է. «Սարքավորումները,թեև հին են, բայց բոլորը կապիտալ վերանորոգվել են և դեռ կարող են մրցունակ արտադրանք տալ: Գործարանը 2001-ին շատ տխուր վիճակում էր, ամբողջը վերանորոգվել է»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Չինաստանից ներկրվող չմաքսազերծված նույնատիպ ապրանքի վերաբերյալ նշեց, որ պետք է ամեն ինչ անել՝ տեղական շուկան և ձեռնարկությունները լավագույն պայմաններովապահովելու համար. «Պետք է պաշտպանել արտադրողներին, մրցակցային դաշտ ապահովել, այդ թվում նաև անորակ և հաճախ նույնիսկ անհասկանալի ճանապարհով մեր շուկա ներթափանցած արտադրատեսակներից, առավել ևս, որ մենք արտադրում ենք նման սարքավորումներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում