Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կիև կատարած այցի ընթացքում կողմ է արտահայտվել Ուկրաինային և Մոլդովային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալուն:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գերմանիան կողմ է Ուկրաինայի օգտին դրական որոշմանը, Ուկրաինան եվրոպական ընտանիքի մի մասն է, նույնը վերաբերում է նաև Մոլդովայի Հանրապետությանը», – ասել է Շոլցը: