Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Երկխոսության վերջին երկու ռաունդների գաղտնի դրվագները (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ-իշխնություն երկխոսության մասնակից ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողներին ներկայացրեց երկխոսության վերջին երկու հանդիպումների այն դրվագները, որոնք գաղտնի են պահվել լրագրողներից փոխհամաձայնության պատճառով:

Զուրաբյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 16-ին տեղին ունեցած 5-րդ հանդիպման ժամանակ քննարկվել է օգոստոսի 9-ին Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալված երեք երիտասարդների ազատ արձակումը:

«Այդ օրը, երկխոսության ընթացքում առաջին անգամ որոշվեց, հարգելով իշխանության պատվիրակության խնդրանքը, առայժմ չհրապարակել քննարկման մանրամասները: Պատվիրակությունը նման խնդրանք ներկայացրեց, պատճառաբանելով, որ դա կհեշտացնի խնդրի լուծումը: Իսկ քանի որ հակառակ Կոնգրեսի պատվիրակության սպասումների, խնդիրը այդպես էլ չստացավ լուծում, ժամանակն է հրապարակել թե ինչ է տեղի ունեցել բանակցությունների վերջին երկու ռաունդներում»,- նշեց Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքերով` 5-րդ ռաունդի հենց սկզբից Կոնգրեսի պատվիրակությունը հայտարարել է, որ բանակցությունների բնականոն ընթացքի համար անհրաժեշտ է լուծել ձերբակալված երիտասադների խնդիրը, քանզի ոստիկանության ներկայացրած վարկածի կեղծիքը, երիտասարդների նկատմամբ բռնություններն ու դրանց աննախադեպ դաժանությունը, փաստաբանների ապօրինի ազատազրկումը և նրանց նկատմամբ կատարված բռնությունները, գործին ներգրավվելու մերժումը և դրանից բխող ձերբակալության ապօրինությունը վկայում են, որ գործ ունենք հալածանքների հետ, որոնք կրում են ակնհայտորեն քաղաքական բնույթ, ուստի Կոնգրեսն իրեն իրավունք է վերապահում բոլոր ձերբակալվածներին դիտարկելու որպես քաղբանտարկյալներ: Կոնգրեսը նաև շեշտել է, որ քաղբանտարկյալների առկայության պայմաններում հնարավոր չէ բանակցել և, որպես լուծում, իշխանության պատվիրակությանն առաջարկվել է ստորագրել Կոնգրեսի կողմից ներկայացվքած մի փաստաթուղթ: Այդ փաստաթուղթը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

Իշխող Կոալիցիայի աշխատանքային խմբի եւ Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության ներկայացուցիչներս. Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Խաչիկ Հարությունյանը եւ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սամվել Աբրահամյանը, Վահագն Խաչատրյանը`

• իշխանության և ընդդիմության երկխոսության գործընթացի համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու և փոխադարձ վստահության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացման նպատակով,
• գիտակցելով, որ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև օգոստոսի 9-ի միջադեպի հետեւանքով առաջացած լարվածությունը պետք է լիցքաթափվի Հայաստանի օրենքների պահանջների, միջադեպի թափանցիկ և օրինական քննության ապահովման և անմեղության կանխավարկածի սկզբունքի հարգման հիման վրա,
1. Ընդունում են իշխող Կոալիցիայի տված երաշխիքները, որ իշխանությունները ամեն ինչ կանեն, որ իրավապահ մարմինները օրենքի պահանջներին համապատասխան լրջագույնս քննեն ինչպես ոստիկանության պնդումները` երիտասարդ ակտիվիստների հակաօրինական գործողությունների մասին, այնպես էլ ընդդիմության ակտիվիստների պնդումները` իրենց և իրենց փաստաբանների նկատմամբ ոստիկանության կողմից բռնության կիրառման և իրավունքների ոտնահարման մասին, ինչպես նաև իրենցից կախված բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն, որ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի անձնական երաշխավորությունը
2. Ընդունում են Հայ Ազգային Կոնգրեսի տված երաշխիքները, որ կապահովվի վերոնշյալ անձանց պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրանց ներկայանալը և այլ դատավարական պարտականությունների կատարելը
Կոնգրեսի պատվիրակությունը պատճառաբանեց, որ այս քաղաքական գործընթացը լիովին տեղավորվում է Քրեադատավարական օրենքի շրջանակների մեջ, ապահովում է բաց դատաքննության հնարավորությունը, որի շրջանակներում էլ կպարզվի, արդյոք որևէ մեկը քրեորեն պատժելի արարք է կատարել:
Լևոն Զուրաբյանը, շարունակելով ներկայացնել մանրամասները, նշեց, որ փաստաթղթի ներկայացնելուց հետո, իշխանական պատվիրակությունը ժամանակ է խնդրել հարցը քննարկելու և պատասխանելու համար, որից հետո փոխվեցին Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի խափանման միջոցները, իսկ օգոստոսի 23-ին տեղի ունեցած 6-րդ ռաունդի ժամանակ իշխանությունները մերժելով ստորագրել Կոնգրեսի ներկայացված փատաթուղթը, փոխարենը հավաստիացումներ են տվել, որ իրավական «ոչ խտրական» գործընթացը կտարածվի բոլորի վրա:
Նկատենք, որ այդ մասին Դավիթ Հարությունյանը հայտարարեց նաև լրագրողներին 6-րդ հանդիպումից հետո:
Զուրաբյանը նաև հավելեց, որ 6-րդ ռաունդից հետո էլ համաձայնություն է ձեռք բերվել լրագրողների առջև փոխհամաձայնեցված հայտարարությամբ հանդես գալ, ինչի արդյունքում էլ ինքը լրագրողներին ասել է, թե վստահ է, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը կփոխվի:

Զուրաբյանը նշեց, որ երկխոսությունն առկախվել է հենց այս ամենի պատճառով, ինչպես նաև ներկայացրեց ևս 8 պատճառներ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում