Պատմաբան Զոհրաբ Գևորգյանի դիտարկմամբ՝ Ֆրանսիայի հրապարակը ազատելը համարժեք քայլ էր․ «Հրապարակում մնալով՝ անկումային այս փուլում ընդդիմությունը կորցնելու էր համարժեք լինելու ընկալումները: Ֆրանսիայի հրապարակում շոուի բաղադրիչ կար: Քաղաքական ուժը դրույք է դնում հանրության քաղաքական անգրագիտության վրա: Ֆրանսիայի հրապարակում այդ գերկենտրոնացումը մարդկանց շեղում է տարբեր գործերից»:
Պատմաբանի խոսքով՝ քաղաքականություն բառը այս ընթացքում որակազրկվեց․ «Օպորտունիզմը մեր քաղաքական ուժերին բնորոշ գիծ է: Քաղաքականություն բառը մեր հանրության մեջ դեռևս չի ընկալվում որպես գաղափար»: Գևորգյանը կարծում է, որ քաղաքական լարվածությունը կարող է բերել ավելի վատ հետևանքների՝ անտարբերության․ «Հերթական անգամ փակ շրջանի մեջ ենք ընկնելու: Հանրության մեջ պետք է տիրապետել չափելի ուղերձների»:
Պատմաբանը կարծում է, որ մենք իրականում պատճառը հետևանքի հետ ենք խառնում, մտածողության ճգնաժամ է․ «Եթե կան դեմքեր, բայց չկա քաղաքական հասունություն՝ հանգեցնում է անտագոնիզմի: Ոչ թե ընդդիմության ճգնաժամ է, այլ մրցակցության»: