«Ուկրաինայի ժողովուրդը և նախագահ Զելենսկու կառավարությունը պետք է ինքնուրույն որոշեն տարածքային զիջումների հնարավորության հարցը։ ԱՄՆ-ն չի պատրաստվում պարտադրել իր դիրքորոշումը». այս մասին երեքշաբթի օրը PBS-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ն և արևմտյան երկրները «աշխատում են օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր, որպեսզի Ռուսաստանի դեմ պայքարելու համար ուկրաինացիներն ստանան այն ամենն, ինչ անհրաժեշտ է»: