2022-ին մենք գործ ունենք այլ Ռուսաստանի հետ, նյարդային չպետք է հետևել հնչող հայտարարություններին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Նրա խոսքով` այսօր Պուտինը չգիտի` մեկ շաբաթ հետո ինչ է լինելու: Փորձագետը կարծում է, որ Ժամանակն է սկսել հայկական խաղը. ճիշտ ճանապարհին ենք «Պետք է դուրս գանք թույլ վիճակից, հզորանանք ու չեզոքացնենք Թուրքիայից ու Ռուսաստանից եկող սպառնալիքները: Հայաստանի շուրջ բոլորը պատերազմի են գնում, հետևելու փոխարեն պետք է հզորանանք: Ռուսաստանին դուրս են մղում տարածաշրջանից, Զանգեզուրի միջանցքի ծրագրից: Մեր շահերի մասին պետք է մտածել, ոչ թե Պուտին ու Էրդողանի խաղերի»: