ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը, սահմանին փոխադրման կետեր ստեղծելով, աշխատում է Ուկրաինայից երկաթուղով հացահատիկի արտահանման ծրագրի վրա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ծրագրում են Ուկրաինայի սահմաններին ցորենի ժամանակավոր պահեստարաններ կառուցել։
«Մենք պատրաստվում ենք ժամանակավոր պահեստարաններ կառուցել Ուկրաինայի, այդ թվում՝ Լեհաստանի սահմաններին», – ասել է նա։