Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 2022/23 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» ուժերը կչափի Մալթայից «Համրուն Սպարտանս» ակումբի հետ։
Առաջին շրջանի հանդիպումները կկայանան հուլիսի 7-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 14-ին։