Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

ՀԱԿ-ը երկխոսությունը հայտարարեց առկախված (լրացված)

ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց, որ իրենք առկախում են բանկցությունները և պատրաստ են այն շարունակել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց հետո:

Նա 8 պատճառ նշեց, որը հիմք է ծառայել երկխոսությունը դադարեցնելու համար, որոնք են.

1. Հակառակ փոխադարձ պայմանվորվածությունների և տրված հավաստիացումների՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը մինչ այսօր փոխված չէ:

2. Օգոստոսի 9-ի միջադեպի հետևանքով առաջացած քաղաքական լարվածության հաղթահարման նպատակով ՀԱԿ-ի քայլերը ուղղված են երկխոսության շուրջ վստահության և կառուցողական մթնոլորտի ստեղծմանը, բայց չեն արժանանում իշխանությունների համարժեք արձագանքին:

3. ՀԱԿ-ին տրված երաշխիքները՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը օրենքով նախատեսված՝ անձնական երաշխավորության խափանման միջոցով փոխարինելու մասին, չկատարվեցին: Իշխանությունները ցանկանում են օգտագործել Առաքելյանի կալանավորումը՝ որպես Կոնգրեսից քաղաքական զիջումներ կորզելու և ճնշման լծակ: Դրանով ամրապնդվում է Տիգրան Առաքելյանի քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքը, և դրա հետևանքով երկխոսությունը վերածվում է քաղաքական պատանդների առևտրի:

4. Մերժելով ՀԱԿ-ի երաշխիքները՝ իշխանությունները ցույց են տալիս, որ պատրաստ չեն կառուցել հարբերությունները վստահության հիման վրա, և հարցականի տակ են դնում շատ ավելի մեծ փոխվստահություն պահանջող, ժողովրդի ճակատագրին վերաբերող ներքաղաքական հարցերի շուրջ փոխհամաձայնության ձեռքբերման որևէ հնարավորություն:

5. Չկարողանալով ապահովել ուղիղ ենթերով երկխոսության հեռարձակման քաղաքական պահանջների կատարումը՝ չի վերացվել նաև Հանրային հեռուստատեսությամբ և մյուս հեռուստաալիքներով կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող, ցույցերի հեռարձակման արգելքը: Ինչպես նաև հանրահավաքներից առաջ իրավապահների կողմից բնակչության ահաբեկումը, մանսավորպես՝ հանրային և այլ տրանսպորտային միջոցների աշխատանքը տապալելով՝ իշխանությունը կասկածի տակ է դնում իր իսկ պնդումները և իր վստահելիությունը:

6. Վերջին օրերին իշխանությունների ճնշման ներքո մի շարք հանգստյան տների ղեկավարներ չեղյալ են հայտարարել Կոնգրեսի ներկյացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ օգոստոսի 26-28-ը ՀԱԿ երիտասարդների ամենամյա ավանդական հավաք կազմակերպելու մասին: Պայմանավորվածությունը ձեռք էր բերված, գումարները վճարված էին:

7. Այս բոլոր զարգացումները վկայում են, որ, շարունակելով երկխոսությունը՝ իշխանությունները վախենալով ՀԱԿ-ի աճող հեղինակությունից, բռնաճնշումների, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների ոտնահարման մարտավարության կիրառմամբ իրենց նախկին գործելաոճն են որդեգրել:

8. Քաղբանտարկյալների առկայությունն անհնարին է դարձնում երկխոսության շարունակությունը: Նման պայմաններում հարկ ենք համարում հայտարարել հետևյալը. «ՀԱԿ-ի պատվիրակությունն առկախում է իր մասնկցությունը Կոնգրես-իշխանություններ երկխոսության շրջանակներում ընթացող բանկացությունները: Կնոգրեսի պատվիրկությունը նաև հայտարարում է, որ պատրաստ է վերսկսել բանակցությունները՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո:

Ավելին, ՀԱԿ համակարգողը հիշեցրեց, որ երկխոսության 4-րդ ռաունդում քննարկել են ձերբակալված՝ ՀԱԿ 4 երիտասարդների հարցը և իշխանության խնդրանքով՝ քննարկման մանրամասները գաղտնի են պահել: Բայց քանի որ իշխանությունն իր խոստմանը հակառակ մարտավարություն է որդեգրել, իրենք բացում են քննարկման մանրամասները:

Ըստ Զուրաբյանի՝ քննարկման ժամանակ փոխհամաձայնագրի ստորագրում է առաջարկվել իշխանությանը, որ նրանք փոխեն երիտասարդների խափանման միջոցը և բաց թողնեն: Դատավարությունը կորոշի՝ ով է մեղավոր, իսկ ով՝ ոչ:

Փոխադարձ երաշխիքների պայմաններում՝ իշխանության ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել, բայց խոստացել են խնդիրը լուծել: Այնինչ Տիգրան Առաքելյանը մինչ օրս շարունակումէ մնալ բանտում, իսկ իրենք քաղբանտարկյալների առկայության պայմաններում չեն կարող երկխոսությունը շարունակել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում