Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Ասում են՝ ինչո՞ւ է վաճառել հողերը, բա ի՞նչ պետք է անեի». Վանաձորի քաղաքապետարանը դատի է տվել Քոչարյանի երկրպագու նախկին քաղաքապետին

Վանաձորի համայնքապետարանը դատի է տվել համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանին՝ պահանջելով հատուցել իր պաշտոնավարման տարիներին քաղաքին պատճառած վնասը, թեև ավելի վաղ դատարանը համարել էր, որ անցել է նախկին պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն ու դադարեցրել էր քրեական հետապնդումը։

Դատարանն անցած տարի ապացուցված էր համարել, որ Վանաձորի 17 տարվա ղեկավար Դարբինյանը 2000-ականներին ծառայության շահերին հակառակ է գործել, կեղծիք կատարել ու իր հարազատների անունով ապօրինի օտարել համայնքին պատկանող տարածքները, շենք-շինությունները և քաղաքին պատճառել առանձնապես խոշոր՝ ավելի քան 60 միլիոն դրամի վնաս։ Դատարանը նախկին քաղաքապետի մեղքը հաստատել, բայց կարճել էր գործը, նրան ազատել պատասխանատվությունից, քանի որ հանցանքը տեղի է ունեցել ավելի քան տասը տարի առաջ։

 

Միաժամանակ քրեական գործը կարճելուց հետո Լոռու մարզի դատախազը հայտարարել էր, թե նախկին համայնքապետի մեղքը հաստատված է, պատճառված վնասը հաշվարկված, ուստի համայնքապետարանն իրավունք ունի քաղաքացիական հայց ներկայացնել ու Դարբինյանի յուրացրած, վաճառած ու նվիրած տարածքները հետ պահանջել։

«Մենք քրեական դատավարությամբ սահմանված կարգով հիմնավորել ենք անձի կողմից այս արարքները կատարելու հանգամանքը ու այդ դատական ակտը, որը կայացրել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, թույլ է տալիս, որպեսզի համայնքի իրավասու անձինք նշված գույքը համայնքի հաշվեկշիռ բերեն, ինչպես նաև պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ համապատասխան հայցեր ներկայացնեն», – ասել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը:

 

Ինքը՝ Սամվել Դարբինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը Վանաձոր քաղաքին վնաս չի պատճառել. «Ինչը հիմա անում են, անօրինական բան է լինելու: Նա նշեց, որ 2,5 տարի այնքան են տարել-բերել, զզվել է և համաձայնել, որ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով  քրեական հետապնդումը դադարեցվի:

«Իրենք ոչ մի բան էլ չեն գտել, որովհետև ես օրինական եմ աշխատել: Իմ աշխատած տարիներին ոչ մի կեղծիք չի եղել: Իրենք դժվար կհասկանան, որ ժամանակի ընթացքում պետք էր ժողովրդին իր հողին կապել, ոչ թե ամեն ինչից զրկել, որ թողնեն գնան: Ամեն ինչ տվյալ ժամանակ մեջ են նայում, ոչ թե 20-30 տարի հետո ուզում են նախկին արածները նայել»,-ասաց նա:

 

Նախկին քաղաքապետը պնդեց, որ միշտ օրինական դաշտում է աշխատել. «Ես 17 տարիների ընթացքում ունեցել եմ շատ լավ իրավաբան, շատ լավ ճարտարապետ, շատ լավ աշխատակազմի ղեկավար ու լավ տեղակալ, որոնք ամեն մի քայլ արել են օրենքի տառին համապատասխան, առանց օրինական դաշտի որևէ գործողություն երբևէ չի կատարվել Վանաձորի համայնքապետարանում»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով նրան, որ իրեն մեղադրում են  քաղաքի հողերը ապօրինի կերպով օտարել է իր հարազատների անունով, Սամվել Դարբինյանն ասաց. «Համայնքի ղեկավարը պետք է համայնքի բոլոր տարածքները կարողանա ճիշտ ձևով աճուրդի դնի, վաճառի, որպեսզի այդ ազատ հողակտորների համար քաղաքացիները աճուրդային եղանակով վերցնեն, դրա վրա շինություններ սարքեն, գույքահարկ ու հողի հարկ տան, որ քաղաքը բյուջե ունենա: Իսկ էս մարդիկ չգիտեմ՝ ինչ են հասկանում նախկին ու ներկա ասելով: Իրենցից ո՞րը չի նախկին: Բոլորն էլ նախկինն են: Հիմա իրենք ավելի շատ նախկին են: Իրենք չեն հասկանում, որ կար ժամանակ, որ բնակչությանը պետք էր իրենց հող ու ջրում մի բան ունենային, որ ապրեին: Ասում են՝ ինչո՞ւ է վաճառել, բա ի՞նչ պետք է անեի, հողերը թողնեի բարձիթողի մնար, որ ոչ բյուջե հավաքվեր, որ գույքահարկ ու հողի հարկ տվող լիներ: Էդ էին ուզո՞ւմ, իրենք հիմա տե՞նց են վարվում: Ես չգիտեմ, չեմ էլ հետևում»,-նշեց նախկին քաղաքապետը:

Նա հավելեց, որ հիմա թոշկառու է, ապրում է Վանաձորում և քաղաքականությամբ էլ չի հետաքրքրվում. «Էդ իրենք են, որ փոխանակ աշխատեն, նյութական բարիք ստեղծեն, իրենց համայնքները բարեկարգեն, բարելավեն, ընկել են նախորդների հետևից: Սա է ընդամենը»,-ասաց նա:

 

Հարցին, թե ինչպես է գնահատում Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին, նա պատասխանեց. «Նորմալ եմ գնահատում: Նախապես ոչինչ չեմ կարող ասել, մարդը պետք է աշխատի, որ տեսնենք՝ կարողանում է, թե ոչ»:

Հիշեցնենք, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Սամվել Դարբինյանն ակտիվորեն մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավին և իր հարցազրույցներից մեկում նշել. « «Ես կուզեի, որ մեր ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի, մենք մեր ապագան պետք է կապենք միմիայն Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև նա կարող է մեր երկիրը տանել դեպի զարգացում և պայծառ ապագա»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում