Saturday, 27 06 2026
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու

Ուրիշի վրա դրված հույսը միշտ չէ, որ կարող է արդարանալ

Թեև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ Ղարաբաղի խնդրին և հայ-թուրքական հարաբերությանն առնչվող անմիջական զարգացումները կարծես թե հարաբերական դադարի ժամանակահատվածում են, չնայած պարբերաբար լինում են նկատելի շարժեր, այդուհանդերձ Հայաստանի շուրջ դեռևս երկու-երեք տարի առաջ մեկնարկած աշխարհաքաղաքական «մրրիկն» իր դինամիկան չի կորցրել, և մենք ականատես ենք լինում բավական հետաքրքրական տրանսֆորմացիաների և նոր միտումների ի հայտ գալուն:

Մասնավորապես, բավական հետաքրքրական զարգացումներ են նկատվում հայ-իսրայելական հարաբերության և զուգահեռ՝ նաև հայ-իրանական հարաբերության ուղղությամբ: Օրերս Հայաստանի և Իսրայելի ԱԳՆ-ների մակարդակով քաղաքական խորհրդակցություններ տեղի ունեցան, որոնք նախորդեցին մի քանի շաբաթ առաջ հայ-պաղեստինյան շփումներին, երբ Երևան էր ժամանել Պաղեստինի ինքնավարության ՖԱԹՀ շարժման պատվիրակությունը:

Միևնույն ժամանակ, ամերիկյան դիվանագիտական գրագրությունը բացահայտող WikiLeaks-ը հրապարակեց տեղեկություն այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ը Հայաստանի իշխանությանն իր մտահոգությունը հայտնել Հայաստանում իրանական «Մելլաթ բանկի» գործունեության կապակցությամբ և խորհուրդ տվել Հայաստանի Կենտրոնական բանկին մանրամասն մոնիտորինգի ենթարկել իրանական բանկի գործունեությունը: Դրան զուգահեռ՝ իրանական լրատվական դաշտը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հայաստանում աշխուժորեն գործում է իրանական կրոնական մի աղանդ, որն ըստ իրանական գնահատականների, այն աղանդներից է, որոնք աշխուժորեն աջակցվում են Իսրայելի կողմից: Իրանական իշխանությունը ձերբակալել է աղանդի և դրա հայաստանյան կառույցի միջև կապ ապահովող անձնավորությանը, իսկ տեղեկատվության մեջ էլ նաև նշում է, որ Հայաստանի իշխանությունը, համապատասխան ծառայությունները տեղեկացված են եղել և կանաչ լույս են վառել այդ աղանդի հայաստանյան կառույցի գործունեության համար:

Այլ կերպ ասած՝ իրանական մեդիադաշտի միջոցով կարծես թե մեղադրանք է ուղղվում Հայաստանի իշխանությանը` Իրանի դեմ իսրայելական ջանքերը խրախուսելու և դրանց գործունեության համար հարթակ տրամադրելու բովանդակությամբ: Իսկ նկատի ունենալով այն, որ Իրանը խիստ ամբողջատիրական երկիր է և ազատ մամուլի մասին այդ երկրում խոսք լինել չի կարող, թերևս պետք է ենթադրել, որ Հայաստանի մասին այդ տեղեկությունը ստացել է իշխանական շրջանակների հավանությունը: Միևնույն ժամանակ սակայն, չպետք է մոռանալ նաև, որ Իրանի իշխանական համակարգում իրավիճակը ներկայումս այդքան էլ միարժեք և միակուռ չէ:

Բոլորովին վերջերս նույն իրանական մամուլում արտացոլվում էր լրջագույն խնդիրների ամբողջությունը, որ կային Իրանի նախագահի և խորհրդարանի, Իրանի նախագահի և Իրանի հոգևոր առաջնորդի միջև: Բանը հասել էր այնտեղ, որ խորհրդարանն ուղղակիորեն իմփիչմենթով սպառնաց նախագահին, երբ վերջինս փորձեց Իրանի նավթային նախարարությունը վերցնել իր վերահսկողության տակ: Այդ պարագայում պետք չէ բացառել, որ Իրանի ներիշխանական որոշակի հակասությունները արտահայտվեն նաև Հայաստանի հետ հարաբերության վրա: Երբ երկրի իշխանության ներսում չկա հստակություն և առաջացել է շահերի լուրջ բախում, ապա չի բացառվում, որ դա արտահայտվի նաև մեդիամիջավայրի լրատվական քաղաքականության վրա, որտեղ կարող են առաջանալ այսպես ասած «ինքնագործունեության» տարրեր՝ միտված առանձին իշխանական խմբերի շահերը սպասարկելուն:

Բայց ընդհանուր առմամբ նաև հասկանալի է, եթե Իրանը մտահոգություն է հայտնում հայ-իսրայելական հարաբերության խորացման միտումների կապակցությամբ: Մյուս կողմից՝ կասկած չկա, որ Իսրայելի հետ հարաբերությունը Հայաստանը պետք է խորացնի, և դա պետք է լինի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից մեկը: Ի վերջո, ժամանակն է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության տիրույթում ընդլայնի «մասնակցայնությունն» ու կարողանա ավելի ընդգրկուն քաղաքականություն վարել ոչ թե զուտ արարողակարգային կամ բիզնես նպատակներով, երբ ասենք՝ ռուսաստանցի բիզնեսմեն հայը նշանակվում է Իրաքում Հայաստանի դեսպան: Ժամանակն է արտաքին քաղաքականության մեջ ընդլայնել պրակտիկ դիվանագիտության սահմանները, առավել ևս, որ համաշխարհային միտումները վկայում են, որ այդ սահմանները անկախ մեր կամքից էլ ընդլայնվելու են: Հետևաբար այստեղ, իհարկե, կարևորը այդ ամենին պատրաստ լինելն է, հստակ մոտեցումներ ու պատկերացումներ ունենալը, քաղաքական վերլուծությունների միջոցով տեսանելի ապագայի հնարավոր մի քանի տարբերակներ մշակելն ու օպտիմալ եզրահանգումների գալը:

Ունա՞կ է, արդյոք, Հայաստանի քաղաքական իշխանությունը լուծել այդ մասշտաբի խնդիրներ: Հայ-թուրքական գործընթացը վկայեց, որ Հայաստանը մասշտաբային արտաքին քաղաքականության ունակ չէ: Մինչդեռ հնարավոր չէ մշտապես ապավինել գերտերությունների հետ շահեկան ներդաշնակության, քանի որ եթե, ասենք, հայ-թուրքական ուղղությամբ կամ Ղարաբաղի հարցում դա կա, ապա մեկ այլ ուղղությամբ կարող է և չլինել: Պետք է հիշել, որ գերտերությունները գործում են ըստ իրենց շահի, ոչ թե ըստ համակրանքի: Քաղաքական իշխանության արտաքին քաղաքական պատկերացումների ադեկվատությունն ու վերլուծությունների և կանխատեսումների կոմպետենտ համակարգի առկայությունը չափազանց կարևոր է՝ ելնելով հենց այն իրողությունից, որին ականատես ենք լինում, օրինակ, այժմ. Հայաստանի համար արտաքին քաղաքական կարևորություն պարունակող մի ուղղությամբ առաջընթացը կարծես թե հակասության մեջ է մտնում մեկ այլ կարևոր ուղղությամբ առկա հարաբերության հետ, ու այստեղ պահանջվում է իսկապես հստակ, համալիր և հայեցակարգված մոտեցումների ամբողջություն, որպեսզի աջ ու ձախ ձեռքերով տարբեր բաներ բռնելու պարագայում դրանք երկուսն էլ ծառայեն միևնույն` պետական շահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում