Monday, 29 04 2024
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ

Ռուս-թուրքական սակարկության նոր ալիքի պայմաններում՝ Արցախի պաշտոնյաները պետք է լինեն շատ ուշադիր

Արցախի հանրապետության Պետնախարար Արտակ Բեգլարյանը պարզաբանում է տարածել Ռիա Նովոստիի հետ իր հարցազրույցի դրվագի առնչությամբ, որ ռուսական լրատվամիջոցը ներկայացրել էր հունիսի 3-ին: «Ռուսական Ռիա լրատվական գործակալությունը այսօր սկսեց հրապարակել հատվածներ օրեր առաջ ինձ հետ ունեցած ծավալուն հարցազրույցից: Հրապարակված նյութերից մեկում հետևյալ մեջբերումը ամբողջապես չի ներկայացրել իմ միտքը՝ թարգմանության տեխնիկական խնդիրներով պայմանավորված. «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում, սակայն ներկայում տվյալ հարցում առաջընթաց չկա»», գրել է Արտակ Բեգլարյանը, շարունակելով պարզաբանումը՝  «իրականում ես նկատի ունեի, որ Հայաստանի Հանրապետության հետ միշտ էլ շփումներ են իրականացվում Արցախի Հանրապետության ճանաչման հնարավորության շուրջ: Ուստի, կխնդրեի լրատվամիջոցներին այս պարզաբանումս հաշվի առնել տվյալ նյութը հրապարակելիս»:

ՌԻԱ-ի մատուցմամբ խոսքը ստեղծում է իրապես բավականին հակասական իրավիճակ: Ստացվում է, որ Արցախի պետնախարարի «խոսքով»՝ Ստեփանակերտը Երեւանի հետ բանակցում է ճանաչման հարցի վերաբերյալ: Եվ այստեղ խնդիրը ամենեւին հայկական լրատվամիջոցների ընկալումները չեն, այլ այն, թե այդ տեղեկությունն ինչպես կընկալեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրները, Բրյուսելի գործընթացի նախաձեռնող Շարլ Միշելը, եւ իհարկե Բաքուն, որը կարող է իր ձեռքին խաղաքարտ ստանալ նույն բրյուսելյան գործընթացը տապալելու համար՝ պատասխանատվությունը դնելով հայկական կողմի վրա, առավել եւս, որ մի ժամանակահատվածում, երբ ակնհայտորեն բավականին բարդ քննարկումներ ու սակարկություններ են սպասվում ռուս-թուրքական տիրույթում: Հունիսի 8-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը մեկնում է Անկարա, որից հետո, ի դեպ, հունիսի 10-ին էլ Երեւանում մասնակցելու է ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքին: Ռուսական կողմը միտումնավոր է այսպես ասած նենգափոխված մատուցել Արցախի պետնախարարի խոսքը, թե ոչ, բարդ է ասել, սակայն Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին թերեւս հարկ է արտերկրի որեւէ լրատվամիջոցի, առավել եւս ռուսական պետական լրատվամիջոցի հետ զրույցում լինել չափազանց զգույշ՝ քաղաքական նկատառումներով տեղեկատվական հնարքների «զոհ» չդառնալու, եւ այդ կերպ Հայաստանի ու Արցախի համար առանց այդ էլ բարդ իրավիճակում հավելյալ խնդիրներ չառաջացնելու եւ հակառակորդին կամ թշնամուն «լեգիտիմ ապակառուցողականության» առիթներ չտալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում