Nokia –ն ներկայացրել է հեռախոսների 2 նոր մոդել, որոնց գինը չի գերազանցի 35 դոլարը: Ինչպես նշում է gazeta.ru-ն` նման կերպով Nokia-ն ցանկանում է իր հեռախոսները մատչելի դարձնել անապահով ընտանիքների համար:
Nokia 100 и Nokia 101 մոդելները կվաճառվեն 30 և 35 դոլորով: Nokia 100-ը սովորական հեռախոս է, որը թույլ է տալիս ընդամենը զանգել և զանգեր ընդունել, ինչպես նաև sms-ներ գրել: Այն ունի գունավոր էկրան: Nokia 101-ը թույլ է տալիս օգտագործել հեռախոսը երկու առանձին համարներով միաժամանակ: Այն ունի նաև MP3 համակարգ:
Նոր տիպի հեռախոսները շուտով վաճառքի կհանվեն: Փորձագետները գտնում են, որ Nokia-ի նոր հեռախոսների արտադրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ ֆիննական ընկերությունը ցանկանում է մրցակցել ասիականներրի, մասնավորապես ZTE-ի հետ, որը շատ էժան հեռախոսներ է արտադրում: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:









































