Sunday, 07 06 2026
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության

Հայ-իսրայելական հարաբերությունները ցուցադրություն են Թուրքիայի համար

Օգոստոսի 22-23-ը Երևանում կայացել է հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը: «Առաջին լրատվականի» զրուցակիցը, քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանը կարծում է, որ հայ-իսրայելական հարաբերությունները խորացնել հնարավոր չէ:

– Պարոն Մուրադյան, հայ-իսրայելական հարաբերությունները երբեք էլ նորմալ չեն եղել, Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը, որ այսօր դրանք խորացնելու և զարգացնելու միտում կա: Չէ՞ որ Իսրայելը բավականին լարված հարաբերություններ ունի Իրանի հետ, իսկ հայ-իրանական հարաբերությունների նորմալ ընթացքի պահպանումը ներկա փուլում Հայաստանի համար շատ կարևոր է: Այս կոնտեքստում հայ-իսրայելական հարաբերությունները չե՞ն վնասում արդյոք հայ-իրանականին:

– Ըստ էության, հայ-իսրայելական հարաբերություններ չկան, և դա բավարարում է Իրանին, սակայն հայ-իսրայելական հարաբերությունների ցանկացած առաջընթաց կնյարդայնացնի Իրանին: Ավելին՝ ես անգամ չեմ պատկերացնում և իմ համար անհասկանալի է, թե ինչ կարող են տալ հայ-իսրայելական հարաբերությունները Հայաստանին: Դժվար թե Իսրայելը դադարեցնի զինել Ադրբեջանին, եթե մենք զարգացնենք նրանց հետ հարաբերությունները: Այստեղ խնդիրն այլ է` քանի որ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ վատացել են, այն ցանկանում է ցուցադրել Թուրքիային, որ ինքր կարողանում է հարաբերություններ զարգացնել այն երկրների հետ, որոնք ունեն խնդիրներ Թուրքիայի հետ: Դրա օրինակն է վերջին ամիսներին ակտիվորեն զարգացող իսրայելա-հունական հարաբերությունները և հայտարարությունները, թե Իսրայելի աշխարհաքաղաքական ծրագրերում Հունաստանը կփոխարինի Թուրքիային: Հայաստանն, իհարկե, ավելի քիչ նշանակություն ունի Իսրայելր համար, բայց զուտ քաղաքական առումով Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելով Իսրայելը նպատակ ունի Թուրքիային ի վնաս ցուցադրություն կազմակերպել: Ավելին՝ վերջին շրջանում փչացել են հարաբերությունները Վրաստանի և Իսրայելի միջև, և վերջինս այժմ այս տարածաշրջանում դրույքներ կարող է անել Հայաստանի վրա:

– Իսկ հակաիրանական քայլեր Իսրայելի գործողությունների մեջ Դուք չե՞ք տեսնում:

– Չեմ կարծում, քանզի Իսրայելը շատ լավ գիտի, թե ինչքան կարևոր է Իրանը Հայաստանի պաշտպանության, տնտեսության, կոմունիկացիայի համար, և հիմարություն կլիներ փորձել Հայաստանին տրամադրել Իրանի դեմ: Չնայած հնարավոր է, որ կա մտադրություն ինչ-ինչ խնդիրներ առաջացնել հայ-իրանական հարաբերություններում, քանզի Իրանը չափազանց խանդոտ է վերաբերվում Իսրայելի հետ տարածաշրջանի երկրների ցանկացած հարաբերությունների զարգացմանը: Ինչպես նաև պետք չէ մոռանալ, որ Իսրայելի և հրեական համայնքների գործունեությունն ընդհանուր առմամբ հակահայկական են, և ձևացնել, թե նման խնդիրներ չկան՝ սխալ է, այստեղ պետք է մտածել, թե ինչպես դրանք լուծել: Իսրայելն ունի իր մոտակա և հեռավոր քաղաքական նպատակները, և Հայաստանը չի մտնում այդ հետաքրքրությունների շրջանակի մեջ: Անգամ այն, որ Իսրայելի խորհրդարանն այժմ քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, թույլ չի տալիս մտածել, որ հարաբերությունների բարելավման հորիզոններ կան առաջիկայում:

– Պարոն Մուրադյան, չե՞ք կարծում, որ Հայոց ցեղասպանության քննարկումն էլ է ինչ-որ նպատակ հետապնդում, քանզի մի քանի անգամ այդ հարցը մտել է Իսրայելի խորհրդարան և անհասկանալի պատճառներով հանվել:

– Այստեղ երկու հանգամանք կա: Առաջին` մի քիչ շանտաժ անել Թուրքիային, և երկրորդ հանգամանքն առաջացել է առավել վաղ, քան իսրայելա-թուրքական հարաբերությունները վատացել էին, և դա պայմանավորված է նրանով, որ Իսրայել պետությանը և հրեական համայնքներին Հայոց ցեղասպանության չճանաչման հարցը բավականին անհարմար դրության մեջ է դնում, քանզի նրանց հաճախ է հարց տրվում, թե ինչո՞ւ Հոլոքոսթ ապրած ժողովուրդը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, և այժմ կա կարծիք, որ այդ իրավիճակը երկար շարունակվել չի կարող:

– Ի՞նչ եք կարծում՝ ճանաչման համար հավանականություն կա՞:

– Եթե հաշվի առնենք Իսրայել պետության այսօրվա դիրքորոշումը, ապա Հայոց ցեղասպանության ճանաչումը հակասում է իր ստրատեգիական հետաքրքրություններին: Բանն այն է, որ հրեաները կարծում են, որ Հոլոքոսթը աննախադեպ երևույթ է, և մեկ այլ Ցեղասպանության ճանաչումը փաստացիորեն կոտրում է այդ կարծրատիպը:

– Պարոն Մուրադյան, իսկ այս ամենը հաշվի առնելով, ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները հայ-իսրայելական հարաբերությունները բարելավելու փորձեր կատարում:

– Ես համոզված եմ, որ պետք չէ թույլ տալ, որ Իսրայելը խնդիրներ մտցնի մեր արտաքին քաղաքականության մեջ, քանզի այն առանց այն էլ խնդիրներով լի է և օդում կախված է: Անհասկանալի է, թե ինչ կտա մեզ Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը, մի երկիր, որը Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում վարել է հակահայկական քաղաքականություն: Բարեբախտաբար դեռևս լուրջ քայլեր չեն արվում, և այդ հանդիպումները պարզապես հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների պահպանման համար են ու կրում են ֆորմալ բնույթ: Ես չեմ կարծում, որ մեր իշխանությունները պատրաստ են առավել խորը հարաբերություններ զարգացնել Իսրայելի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում