Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, , Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս Կարեն Խանլարյանի խոսքով`Իրանի ու Հայաստանի միջև ձևավորվել է ռազմավարական նշանակության համագործակցություն. «Հայաստանի ու Իրանի վերջին շրջանի ակտիվությունը կողմերի համար կարևոր է, փորձում են նոր համաձայնություններ ստորագրել»:
Հարցին, թե ինչ նշանակություն ունի Սյունիքը Իրանի համար, պատգամավորը պատասխանեց. «Սյունիքը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի: Սյունիքը որպես ՀՀ անբաժանելի մաս Իրանի համար կոմունիկացիոն կապերի ուղի է: Սյունիքը անվտանգային կարևոր կետ է Իրանի համար: «Զանգեզուրի միջանցքի» հարցը շատ է մտահոգում Իրանին»:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին և տարածաշրջանում դրանից բխող զարգացումներին, Իրանի խորհրդարանի հայազգի պատագմավորը նկատեց. «Ռուսաստանի շուրջ իրավիճակը Հայաստանի համար ստեղծում է բարդություն: Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, այս վիճակը չի կարող հարմար դաշտ ստեղծել Հայաստանի համար:Հայաստանը սահմանափակ ռեսուրսներով երկիր է, չի կարող հարևանների հետ համագործակցության մեծ դաշտ ապահովել»: