
Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեքն արձագանքել է Ուկրաինայից հնչող դժգոհություններին, ըստ որոնց Գերմանիան անհրաժեշտ բոլոր ջանքերը չի գործադրում Կիևին զենք մատակարարելու և աջակցելու համար։
«Մոտ ժամանակներս Գերմանիան Ուկրաինային PzH 2000 ինքնագնաց հաուբիցներ կտրամադրի․ այնպես որ ճիշտ չէ, որ Գերմանիան ոչինչ չի տրամադրում կամ քիչ է տրամադրում։ Ճիշտ է այն, որ Բեռլինը չի կարող կատարել Ուկրաինայի բոլոր ցանկությունները»,- Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում ասել է Հաբեքը։
Նրա խոսքով՝ հենց այս հանգամանքով է պայմանավորված Կիևի և Բեռլինի հարաբերություններում «որոշակի լարվածությունը»։
Ավելի վաղ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկն էր մեղադրել Գերմանիայի կառավարությանը՝ զենքի մատակարարումները ձգձգելու համար։ Ուկրաինան ակնկալում էԳերմանիայից ստանալ Rheinmetall կոնցեռնի արտադրած Marder հետևակի 100 մարտական մեքենա, ինչպես նաև այլ տեսակի սպառազինություն։