Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Մեծ իրադարձություն Հայաստանի համար

Կառավարության մայիսի 26-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հայաստանի առաջին տիեզերական արբանյակի ուղեծիր դուրս գալու մասին: Դա տեղի է ունեցել ամերիկյան SpaseX տիեզերակայանից, որն ինչպես հայտնի է պատկանում է գործարար-նորարար Իլոն Մասկին: Հայկական առաջին արբանյակն ուղեծիր է դուրս բերվել հայկական Գեոկոսմոս» ՓԲԸ և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցությամբ, ինչպես հայտնել է Փաշինյանը: «Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն:

Նկատի ունեմ՝ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը», հայտարարել է վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում: Իրապես, հայկական առաջին արբանյակի ուղեծրի արձակումը Հայաստանի հետխորհրդային պատմության կարևորագույն իրադարձություններից մեկն է, որը ունի բազմակողմ և բազմաշերտ նշանակություն:

Առաջին արձագանքները, որ հանրային շրջանում առաջացրել է տեղեկությունը, կապված են մեզ համար ցավոտ խնդրի՝ 44-օրյա պատերազմի հետ, այն համատեքստում, որ Ադրբեջանը դեռևս 2013 թվականից ուղեծիր է դուրս բերել երկու արբանյակ, որոնք ըստ տարբեր գնահատականների, թեական դեր են ունեցել պատերազմի պատրաստվելու և պատերազմի ընթացքում, թույլ տալով Ադրբեջանին հետևել հայկական զորքերին, զորաշարժին և այլն: Որքան է եղել արբանյակի գործոնը 44-օրյա պատերազմի պարագայում, թերևս ունի հանգամանալից մասնագիտական գնահատականի անհրաժեշտություն: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արբանյակ ունենալու հանգամանքը պատերազմի ելքի հարցում թերևս ունի գերագնահատված դիտարկում:

Բանն այն է, որ Բաքուն թե թուրքական, թե իսրայելական աջակցությամբ՝ մասնագիտական և տեխնոլոգիական, ուներ բավարար օդային ռեսուրս թե հետախուզական, թե մարտի վարման և ճշգրիտ հարվածների կառավարման տեսանկյունից: Ըստ այդմ, Ադրբեջանը  պատերազմի ելք ապահովելու հարցում թերևս չուներ արբանյակի անհրաժեշտություն: Պատերազմից հետո այդ հարցը հանրային որոշ խմբեր ենթարկել են քարոզչական խաղարկման(և կարծես թե մինչև այսօր էլ պարբերաբար անում են) զուտ ներքաղաքական քարոզչական նկատառումով, մեղադրելով, թե Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ արբանյակի «ցրցամը» տրվել էր, իսկ հեղափոխությունից հետո՝ իբրև թե կանգնեց, այդպիսով թույլ չտալով, որպեսզի Հայաստանը ևս ունենա արբանյակ և օգտագործի այն ռազմական նպատակներով: Այստեղ իհարկե կա քննարկման հարց այն առումով, թե ինչու՞ է արգելակվել Հայաստանի արբանյակային հեռանկարը, որը քննարկվում էր ՌԴ հետ գործակցված: Հայաստանն այդ ծրագիրը փորձում էր առաջ տանել Ռուսաստանի հետ, այդ առնչությամբ նույնիսկ համաձայնագրեր էին ստորագրվում կապի և հեռահաղորդակցության հարցերի նախարար Գագիկ Բեգլարյանի մակարդակով:

Ինչու՞ այդ հարցերը Հայաստանը չկարողացավ լուծել մինչև 2018  թվական: Ինչու՞ դրանք չարագացան 2016-ի քառօրյայից հետո: Կստացվե՞ն այդ հարցերի պատասխանները առանց ներքաղաքական քարոզչական շահարկկումների և խաղարկումների, թե՞ ոչ: Միևնույն ժամանակ, պետք է իհարկե քարոզչական էյֆորիայից զերծ պահել Հայաստանի համար ներկայիս իսկապես մեծ իրադարձությունը՝ առաջին արբանյակի արձակումը: Այն Հայաստանի համար բացում է գիտատեխնիկական, տնտեսական և գուցե նաև անվտանգության առումով շոշափելի հնարավորություններ, որոնք իհարկե դեռ պետք է կարողանալ օգտագործել օպերատիվ արդյունավետությամբ, քանի որ ժամանակը ընթանում է շատ արագ: Միևնույն ժամանակ, շատ կարևոր է անշուշտ, որ Հայաստանի կառավարման արդյունավետությունը «երկրի և երկնքի» միջև լինի բավականին ներդաշնակ ու համադրված, որպեսզի տիեզերքում ձեռքբերումները գետնի վրա չհանդիպեն առօրյա կառավարման անարդյունավետության: Այդ առումով, կառավարության նիստում հնչել է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, որ ծրագրում են 2022 թվականին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: Համաշխարհային տնտեսա-քաղաքական կոնյուկտուրայի պայմաններում սա թվում է բավականին բարձր նշաձող, առավել ևս, որ Կենտրոնական բանկը օրերս ներկայացրեց իր կանխատեսումը, ըստ որի Հայյաստանում 2022 թվականին տնտեսական աճը դիտվում է 1,6  տոկոսի հավանականության սահմանում: Այդ առումով, վարչապետի տվյալ հայտարարությունը իհարկե պակաս հնչեղ է, քան հայտարարությունն առաջին արբանյակի մասին, սակայն միևնույն ժամանակ այն չափազանց կարևոր է, որովհետև ի վերջո տիեզերական խնդիրների լուծման հարցում Հայաստանի կարողունակությունը էապես կախված է լինելու այն բանից, թե ինչպիսի արդյունավետությամբ և դինամիկայով կարող են բարդ աշխարհաքաղաքական և աշխարհտնտեսական, նաև ռեգիոնալ բարդ միջավայրի պայմաններում լուծվել հարցերը Հայաստանի տնտեսական գետնի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում