Saturday, 01 10 2022
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Գեղարքունիքի մարզում բախվել են Volvo-ն ու VAZ 0110-ը. կա 5 վիրավոր
Մեր քաղաքական ղեկավարությունը այն աստիճան չի կորցրել իր ադեկվատությունը, որ ճանաչի այդ «հանրաքվեները»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին
Միջազգային արդարադատությունը, ցավոք, արագ արդարադատություն չէ
Շիրակի մարզպետն այցելել է 102, 101 և 100 տարեկան տատիկներին
Վաղատուրը՝ թշնամու թիրախում. ինչ վնասներ է կրել գյուղը
Պուտինն Ալիևի միջոցով թուլացնում է Հայաստանը, որ հետո «փրկի» և դարձնի իր գուբերնիա
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Զինծառայողը ծառայակցին շփոթել է հակառակորդի հետ և կրակահերթ արձակել նրա ուղղությամբ
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է
Դաշտադեմ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Մեխիկոյում կազմակերպված տարբեր ժողովուրդների մշակութային տարրերի ցուցահանդեսին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ
Հետախուզվողը վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն
ՀՀ նախագահը և Արսեն Ղազարյանը մտքեր են փոխանակել ներդրումային ծրագրերի շուրջ
Մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանայք չեն զորակոչվի. Շոյգու
Կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկակսն միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները. ՀՀ ՊՆ
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Մարդիկ, որոնք փորձում էին իրենց որդիներին ՌԴ քաղաքացի դարձնել, մոբիլիզացիայի որոշումից հետո այդ գործընթացը կդադարեցնեն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակներում քննարկվել են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Ռուսների նոր հոսքը տների վարձավճարները մեծ փոփոխության չի ենթարկի
Ալեն Սիմոնյանը Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով պաշտոնական այց կկատարի Մոսկվա
Իմ դեմ գործը պատվիրել է Սերժ Սարգսյանը, կատարել Միքայել Համբարձումյանը․ Շիրխանյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Նախկին նախագահների ֆորմատից դուրս մեխը
Երևանում նախատեսվում է նոր ավտոկայարան կառուցել
Արցախի պատգամավորներն Արայիկ Հարությունյանին առաջարկել են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
Թարթառի շրջանում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է տուժել

Քաղաքական փոխհրաձգություն Մոլդովայի ներկա և նախկին նախագահների միջև

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հաշվեհարդար է ներկայիս նախագահ Մայա Սանդուի կողմից։

«Այս գործընթացը, այդ թվում՝ այս մեղադրական եզրակացությունը, համարում եմ հեռահար պատրվակ տիկին Մայա Սանդուի կողմից քաղաքական հաշվեհարդար սկսելու համար, ով ցանկանում է ամեն գնով հեռացնել իր գլխավոր քաղաքական հակառակորդին»,- ասվում է չորեքշաբթի երեկոյան Դոդոնի տելեգրամյան ալիքում հրապարակված ուղերձում։ Նա հայտնել է, որ մի քանի ամիս առաջ իրեն «նախազգուշացրել են չքննադատել կառավարությանը եւ հատկապես երկրի նախագահին»։ «Ինձ նաև խստորեն խորհուրդ տվեցին հեռանալ Մոլդովանից: Բայց ես չեմ լքել երկիրը, թեև դա անելու հնարավորություն ունեի, եթե ցանկություն լիներ»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դոդոնը նաև իրեն առաջադրված մեղադրանքները որպես մակերեսային, կեղծ և առանց լուրջ ապացույցների է որակել։ «Ես չունեմ անշարժ գույք, ակտիվներ, եկամուտներ, հրապարակային հայտարարագրվածներից բացի։ Ենթադրյալ կոռուպցիայի, կաշառակերության, կուսակցությունների ապօրինի ֆինանսավորման, պետական ​​դավաճանության վերաբերյալ մեղադրանքները հիմնավորված չեն եւ հիմնված են ապօրինի տեսագրությունների վրա, որոնք դատարանում ապացույց չեն կարող լինել»,- հավելել է նա։

Նախկին նախագահը հայտնել է, որ իր տանը խուզարկությունների ժամանակ մի քանի հազար եվրո է հայտնաբերվել, ինչը փաստաթղթերով իր աշխատավարձն է հանդիսանում։ Օրինական են նաեւ Սադովա գյուղում նրա մոր եւ նրա կնոջ եղբոր՝ Պյոտր Մերինյանուի տանը հայտնաբերված գույքի վաճառքից ստացված միջոցները։

Չորեքշաբթի Մոլդովայի դատախազությունը ձերբակալված Դոդոնին մեղադրանք է առաջադրել միանգամից չորս կետերով հանցագործություններ կատարելու մեջ։ Մոլդովայի Քրեական օրենսգրքի հոդ. 324 («Պասիվ կոռուպցիա»), հոդ. 1 812 («Կուսակցության ֆինանսավորում հանցավոր կազմակերպության կողմից»), հոդ. 337 («Հայրենիքի դավաճանություն») եւ հոդ. 330/2 («Ապօրինի հարստացում»):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում