Wednesday, 08 05 2024
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար

Մարզի կյանքում ամենակարևորը ռուս սահմանապահների դերակատարումն է անվտանգության ապահովման հարցում. Սյունիքի մարզպետը` ՌԴ դեսպանին

Մայիսի 25-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ռուսական սահմանապահ ծառայության հրամանատարության, ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության անդամներ։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին` մարզ այցելելու համար, նաև շեշտել հայ-ռուսական բարեկամության ու բոլոր ոլորտներում համագործակցության կարևորությունը մարզի համար։

Ռոբերտ Ղուկասյանը նշել է նաև Սյունիքի խոշոր ձեռնարկություններում ռուսական կապիտալի ներկայության մասին, բայց հավելել, որ մարզի կյանքում ամենակարևորը ռուս սահմանապահների դերակատարումն է բնակչության անվտանգության ապահովման հարցում։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սյունիքի մարզային ու համայնքային իշխանություններին՝ ռուս սահմանապահների հետ սերտ համագործակցության ու տարբեր հարցերում աջակցության համար։ Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ հայ և ռուս ժողովուրդները կապված են պատմությամբ, մշակույթով, ավանդույթներով, և այդ կապերն ավելի ու ավելի ամրապնդել է պետք․

«Ինչ վերաբերում է Սյունիքին, մարդիկ այստեղ միայն լսելով չէ, որ գիտեն այդ կապերի մասին, նրանք ամեն օր տեսնում են դա»։

Բարձրաստիճան դիվանագետը ներկայացրել է նաև այն կրթական, մշակութային, երիտասարդական ծրագրերը, որ մարզում իրականացնում է դեսպանատունը։ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը եւս շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար ու նշել անվտանգային առումով ռուս սահմանապահների ներկայության կարևորությունը համայնքի համար։ Ներկաները քննարկել են տնտեսական, ներդրումային առավել ակտիվ համագործակցությանը, երկկողմ ուղղությամբ զբոսաշրջության զարգացմանը, ենթակառուցվածքներին վերաբերող և այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, առևտրատնտեսական հարաբերությունների մասին խոսելիս, հայտնել է, որ ռուսական կապիտալով ներդրումների ծավալով ՀՀ-ում Սյունիքը Երևանից հետո երկրորդն է ու նշել տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարների մասին։ Նա նաև ասել է, որ ռուսական կողմը պատրաստակամ է զարգացնել երկրների միջև միջմարզային համագործակցությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում